«Լյուստրացիա». փնտրվում են իրական սեփականատերեր. Իշխանությունը մտադիր է թեման ավարտին հասցնել մինչեւ տարվա վերջ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հանրային գործունեության որոշ ոլորտներ կարգավորող իրավական ակտերում արդեն ներդրվել են իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ, եւ, ինչպես պնդում են ոլորտում փոփոխություններ կիրառողները, աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:
2019թ. ընդունված «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքով ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների համար սահմանվել է իրական սեփականատերերին բացահայտելու պարտականություն, որը չկատարելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության՝ ընդերքօգտագործման իրավունքի կասեցման:
Ներկայումս մշակվում է իրական սեփականատերերի միասնական բաց, հանրամատչելի գրանցամատյանը: Ներկա փուլում գրանցամատյանում տեղեկատվություն գրանցելու պարտականություն ունեն միայն հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունները.
նշենք, որ մեխանիզմն ունիվերսալ է, եւ, ըստ առաջնահերթության, այլ ոլորտների իրավաբանական անձանց համար իրական սեփականատերերի բացահայտման պարտականություն սահմանելուց հետո հնարավոր կլինի դրանք եւս գրանցել տվյալ համակարգում:
Իշխանությունները նման «լյուստրացիոն» քաղաքականություն են տանում, որպեսզի բոլորի համար հասանելի լինի, թե տվյալ ընկերությունն իրականում ում է պատկանում կամ ովքեր են սեփականատերերը։
Որոշ մասնագետների կարծիքով, սա ոտնահարում է մարդու սեփականության իրավունքը եւ իր մեջ միջազգային նորմերի հետ հակասություն պարունակող շերտեր ունի: Սակայն իշխանությունների պատկերացումներն այլ են եւ, մեր տեղեկություններով, նրանք մտադիր են թեման տրամաբանական ավարտին հասցնել մինչեւ այս տարվա վերջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո