Ե՞րբ է լինելու կանգ առը. Աղետից առաջ, թե հետո
Արդյոք բանակի ողբերգությունները, որոնք շոկային ազդեցություն են թողնում հասարակության վրա, կընկալվեն ավելի մեծ խորությամբ։ Կարվե՞ն ավելի խորքային հետևություններ պետության ամբողջական մակարդակով։
Ես կարծում էի, որ այո։ Երեկ վստահությունս նվազեց. պատճառը վարչապետի տեղադրած պաստառն էր քանդված և նորոգված ճանապարհները «այո» և «ոչ» գրառումներով։ Է՞լ ինչը պետք է ստիպի հրաժարվել էժան քայլերից, Է՞լ ինչ պետք է լինի, որ իշխանական սենյակներում հասկանան, որ գեբելսյան սուտը, պառակտումները երկրի հիմնական սենյակներից հորդող անլրջությունը աղետի է բերելու։
Ո՞րն էր այդ պաստառի անհրաժեշտությունը։ Ինչու՝ սուտ և ինչու՝ ցածրորակ քայլեր։ Հիմա քանդված ճանապարհներ, դպրոցներ, շենքեր, քաղաքներ չկա՞ն։ Թե նախորդ 28 տարիներում բան չի կառուցվել։ Առանց այն էլ հազար տարի պետություն չի ունեցել այս ժողովուրդը, մի չարաշահեք նրա այս ողբերգությունը։ Պատկերացնո՞ւմ եք մյուս կողմից էլ դնեն «Իսկանդեր»-ների նկարները և այս տարվա բանակային ողբերգությունների վիճակագրությունն ու գրեն. «ոչ»-ը սա է, «այո»-ն՝ սա։ Չեն անում չէ՞։ Չեն անցնում չէ՞ չիկարելիի սահմանը։ Նման հարյուր օրինակ կարելի է բերել, որը ոչ մի պարագայում չի կարելի անել։ Բայց ինչու է վարչապետի ՖԲ-ից, լայվից պարբերաբար խախտվում է այդ չի կարելիի գիծը։ Դա ականապատ գիծ է. կպայթենք բոլորս։
Բանակային ողբերգությունից զինվորական գործի կազմակերպման, ներբանակային հետևություններ անելը կարևոր է։ Բայց նույնքան, գուցեև ավելի կարևոր է ընդհանուր պետության մակարդակով հետևություններ անելը։ Կփոխի սա իշխանության մտադրությունը հանրաքվեի անցկացման հարցում, քարոզարշվը ստի և պառակտման փառատոնի վերածելու հարցում, թե՞ բան չի փոխվի։ Թե էլի նույնն է մնալու՝ սուտ, թշնամանք, լայվ, էլի սուտ, Ալենի քծնանք, Հ1-ի սուտ, ֆեյքային բանդայի վերածված ՊՈԱԿ, ավելի մեծ սուտ և այլն։ Մենք ե՞րբ ենք կանգ առնելու. Աղետից հետո, թե առաջ. Սա է խնդիրը։
Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո