«Այս երգն ընկերների մասին է, և ինձ դուր եկավ թեման». Բաչո Ռամիշվիլին՝ Արմեն Աշոտյանի երգը վրացերեն ձայնագրելու մասին
Նախորդ տարվա դեկտեմբերին 26-ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հեղինակած «Իմ լավ ընկեր» երգը բավականին մեծ ճանաչում գտավ:
Օրեր առաջ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ վրաց հայտնի երգիչ Բաչո Ռամիշվիլին ձայնագրել է երգի վրացերեն տարբերակը:
Այդ առիթով 168.am-ը զրուցեց Բաչո Ռամիշվիլիի հետ:
– Դուք վրացերենով ձայնագրել եք հայ հեղինակ Արմեն Աշոտյանի «Իմ լավ ընկեր» երգը: Ե՞րբ եք առաջին անգամ լսել երգը, ինչո՞ւ որոշեցիք այն ձայնագրել վրացերենով:
– Այս երգը ես առաջին անգամ լսել եմ համացանցում, և պարզվեց, որ Արմեն Աշոտյանն իմ ընկերոջ ընկերն է: Չեմ ճանաչում Արմեն Աշոտյանին: Երգը լսեցի, հետո պարզվեց, որ մենք ընդհանուր ընկեր ունենք:
– Կարո՞ղ եք ասել նրա անունը:
– Այո: Նոյի Սուլաբերիձեն է (Նոյի Սուլաբերիձեն Վրաստանում հայտնի հեռուստատեսային պրոդյուսեր ու մենեջեր է.- Գ.Ս.):
– Իսկ Դուք գիտե՞ք, որ Արմեն Աշոտյանը Հայաստանում հայտնի քաղաքական գործիչ է:
– Այո, գիտեմ:
– Ամեն դեպքում ինչո՞ւ որոշեցիք ձայնագրել այս երգը, ինչո՞վ այն Ձեզ գրավեց:
– Այս երգն ընկերների մասին է, և ինձ դուր եկավ թեման, հետո տեքստը թարգմանել տվեցի վրացերեն: Վրացերեն տարբերակն ինձ շատ դուր եկավ, ու ես որոշեցի անպայման երգել այս երգն իմ մայրենի լեզվով:
– Մինչ այդ հայերեն երգերը վրացերեն ձայնագրելու այլ փորձեր եղե՞լ են, թե՞ սա առաջին անգամն էր:
– Ոչ, սա առաջին երգն է:
– Այս երգը ձայնագրելով՝ Դուք սոսկ մարդկային ընկերությո՞ւնն եք ցանկացել կարևորել, թե՞ նաև երկու ժողովուրդների միջև բարեկամությունն եք ընդգծել սրանով:
– Այս երգը հայ ու վրացի եղբայրների մասին, մեր ընկերության ու բարեկամության մասին է նաև, անշուշտ:
– Իսկ Հայաստանում, Երևանում երբևէ եղե՞լ եք:
– Ոչ, ցավոք, չեմ եղել՝ ո՛չ համերգներով, ո՛չ էլ հենց այնպես: Դեռ չեմ եղել: Հուսամ՝ անպայման կլինեմ Հայաստանում:


















































Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...