Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հեղուկ գազի գները էական կիջնեն Իրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ Ադրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասին Հայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուի Իրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքները Գերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով Ապահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համար Մատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկը Վարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքից Ցանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն

Հեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննությունՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթՄայիսի 4–ին աշխարհի ուշադրությունը կկենտրոնանա Հայաստանի վրաՈւրուգվայում բացված Թումո կենտրոնը շաբաթական ընդունում է շուրջ 1000 աշակերտՎարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերինՈւկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կհեռանա պաշտոնից. FTՍա մի տուն է, որտեղ սովորում ենք խոսել միմյանց լեզվով. Ֆրանսիայի ԱԳ նախարարՓամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել էԱՄՆ-ը երաշխիքներ չի տալիս իսրայելական հարվածները դադարեցնելու հարցումՆա չգիտի, թե ինչի մասին է խոսումՌուսները զգում են, որ կրկին ապրում են երկաթյա վարագույրի ետևում, այս անգամ՝ թվայինՃապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվել է 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր Նոտարական պալատի և Հաշտարարների պալատի միջև կնքվել է համագործակցության հուշագիրԿառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի հերթական նիստըԻնչ ժամանակացույցով կաշխատի Հայոց ցեղասպանության թանգարանը մայիսի 5-ինՀայաստան-Ավստրիա բիզնես համաժողով ՎիեննայումՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՀայ գերիների խնդրով նոր դիմում է ուղղվել ՄԱԿ-ի լիազորած խմբինՓաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքումՄեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումը
Մամուլ

Իշխանությունն առաջնահերթ է համարում միայն սեփական ամբիցիաների բավարարումը

«Փաստ» թերթը գրում է.

 «Հայաստանը տնտեսական առումով նոր և բարդ շրջափուլ է թևակոխել։ Իշխանափոխությունից հետո կառավարության կողմից տարվող քաղաքականության արդյունքում այդպես էլ բարենպաստ պայմաններ չստեղծվեցին արտերկրից ներդրումների ներգրավման և տնտեսական զարգացում ապահովելու տեսանկյունից։

Ավելին՝ մեր երկրից կապիտալի արտահոսք է տեղի ունենում, որոշ հայտնի ընկերությունների մոտ էլ Հայաստանից հեռանալու մտադրություն է նկատվում։


Դրան զուգահեռ՝ 2020 թվականի հունվարի 1-ից արդեն ուժի մեջ են մտել ԵԱՏՄ մաքսատուրքերի նոր դրույքաչափերը, որի արդյունքում թանկանալու են երրորդ երկրներից ներկրվող ավելի քան 700 անուն ապրանքներ։

Դա, ըստ մասնագետների, արդեն առավել առարկայական նկատելի կլինի գարնան սկզբին:

Իսկ մի քանի ամսից, ամենայն հավանականությամբ, արդեն կթանկանա բնակչությանը մատակարարվող գազը, որը շղթայական ազդեցություն է ունենալու ընդհանուր գնաճի վրա։ Այսօր առկա միջազգային քաղաքական իրավիճակը ևս բարենպաստ պայմաններ չի ստեղծում Հայաստանի համար։

Հարևան Իրանը, որի հետ Հայաստանն ունի բարձր մակարդակի ջերմ հարաբերություններ, գտնվում է ամերիկյան խիստ պատժամիջոցների տակ, որը խոչընդոտում է երկու երկրների կողմից համատեղ բազմաթիվ տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու գործընթացին։

Հայաստանը շարունակում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նաև մյուս հարևանի՝ Վրաստանի հետ, սակայն այս ուղղությամբ նոր նախաձեռնություններ չկան։ Լարսի անցակետում համապատասխան եղանակային պայմանների արդյունքում կուտակումներ են նկատվում, որը խնդիրներ է հարուցում նաև Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների կազմակերպման հարցում։

Օրակարգում է Վրաստանը Ռուսաստանին կապող ավելի մատչելի ու անցանելի ճանապարհի ստեղծումը, այնուամենայնիվ, այդ հարցը դեռևս լուծված չէ։

Այսպիսի բարդ իրավիճակը պահանջում է, որպեսզի Հայաստանն իր ունեցած ռեսուրսները և ֆինանսական միջոցները օգտագործի հնարավորինս խնայողաբար և թիրախային, որպեսզի կարողանա հավելյալ արդյունքներ ստանալ և թույլ տա բնակչությանը հաղթահարել աղքատությունը։ Սակայն կառավարությունը չի հետևում այս գործելակերպին։

Իշխանափոխությունից հետո շարունակաբար խոսվել է կառավարության կողմից կատարվող շռայլ ծախսերի մասին, որի անհրաժեշտությունը հիմնականում չկար։

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան կառավարության կողմից նոր ինքնաթիռի, բիզնես դասի թանկանոց մեքենաների գնման, կառավարական առանձնատունը մեծ գումարով վերանորոգելու, գործուղումների և այլ շռայլ ծախսերի հետ կապված։

Էլ չենք խոսում իշխանական ուժի փաստացի ղեկավարի «ընտանեկան» թեզերի տարածման կարգի անիմաստ ծախսերի մասին: Հանրության շրջանում ձևավորվող հիասթափության ալիքը և պարբերաբար տեղի ունեցող բողոքի ակցիաները պետք է, որ սթափեցուցիչ նշանակություն ունենային կառավարության համար այն առումով, որ հանրային միջոցները պետք է օգտագործել անհրաժեշտությունից ելնելով։

Թե չէ ստացվում է այնպիսի իրավիճակ, որ ներկա իշխանավորները նախկին իշխանություններին մեղադրում են վատնումների մեջ, սակայն իրենք գնում են հենց այդ ճանապարհով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: