Ինչպե՞ս կարելի է խաղալ մարդկանց բարի համբավի հետ՝ հրապարակելով ոչ ստույգ տեղեկություններ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանավորները մեզնից՝ լրագրողներից, բարձր իրավագիտակցություն և էթիկայի ամենանուրբ կանոնների պահպանում են ակնկալում։ Դեմ չեմ՝ գուցե մենք երբեմն տրվում ենք մեր մասնագիտության ընձեռած հնարավորությունների գայթակղությանն ու խախտում որոշ սահմաններ։ Կարեն Կարապետյանի լեքսիկոնով ասած՝ լրագրողի դրայվն է մեզ երբեմն առաջնորդում և սենսացիաներ անելու ցանկությունը։ Բայց ինչո՞վ եք առաջնորդվում դուք՝ պաշտոնյաներդ, որ ամեն օր օրենք ու իրավունք եք խախտում, դաժանաբար կոխկրտում եք անմեղության կանխավարկածն ու նախաքննության գաղտնիքը։
Ընդամենը երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ ԵՊՀ դասախոսին կաշառքի մեղադրանք առաջադրելու մասին, և անգամ մասնագիտությունն էին մատնանշել՝ իրավագիտություն։ Համալսարանից միանգամից 2 հերքման հաղորդագրություն տարածեցին, թե՝ մեր դասախոսներից ոչ մեկը ձերբակալված չէ, իսկ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը կոչ արեց ԱԱԾ-ին՝ զերծ մնալ «անորոշ, առերևույթ անհիմն ձևակերպումներից» և «չստվերել ֆակուլտետի վաստակաշատ պրոֆեսորադասախոսական կոլեկտիվի և ուսանողության բարի համբավը»։
Իշխանությունների և նրան սպասարկող մարմինների իրավական անգրագիտության ու մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների մասին մենք գրեթե ամեն օր ենք գրում։
Ինչպե՞ս կարելի է խաղալ մարդկանց ու կազմակերպությունների բարի համբավի հետ՝ հրապարակելով ոչ ստույգ տեղեկություններ, ընդամենը նախաքննության փուլում գտնվող գործերի հետ կապված հաղորդագրություններ տարածել՝ չսպասելով դատաքննությանն ու դատական վճռին։ Փոխարենը մեզ մեղադրում են վաղուց կատարված դեպքի և ուժի մեջ մտած դատավճռի մասին հրապարակումներ անելու մեջ, որով, իբր, փորձել ենք վարկաբեկել «այո»-ի շտաբի ղեկավարին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...