Մեծ շեշտ է դրվելու վարչական ռեսուրսի վրա և մենք, ըստ էության, կեղծիքների հետ ենք գործ ունենալու
Ապօրինի տարբերակով շատ պարզունակ և չհիմնավորված հարց է դրված հանրաքվեի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին և «Ոչ»-ի ճամբարի ստեղծվելուն։
Թևանյանը նշեց, որ ողջունում է «Ոչ»-ի ճակատ ստեղծող իրավաբանների նախաձեռնությունը, քանի որ, ըստ նրա՝ այդ նախաձեռնությունը հնարավորություն կտա քաղաքացիներին ունենալու փաստական բազա։
«Իմ պատկերացմամբ՝ նախաձեռնությունը ոչ թե «Ոչ» է քարոզելու, այլ ուղղակի ապահովելու է այլընտրանքային հնարավորությունը։ Ընդհանուր առմամբ՝ այս փոփոխությունների գործընթացը պետք է հիմնովին մերժել․ մերժելու տարբեր ձևեր կան, հիմնականում երեք ձևերն են՝ բոյկոտը, չմասնակցել ընտրությանը կամ ընտրատեղամասում քվեաթերթիկն անվավեր դարձնելը»,-ասաց նա։
«Կարծում եմ, որ բավարար ձայների՝ առնվազն 650 հազարի թիվը, որը Սահմանադրությամբ է սահմանվել և հաշվի առնելով ներկա իրավիճակը, որ սա ընդամենը մեկ մարդու քաղաքական նկրտումներն են և հոգեկան կապրիզների հետևանք է: Ըստ այդմ՝ մեծ շեշտ է դրվելու վարչական ռեսուրսի վրա և մենք կեղծիքների հետ ենք գործ ունենալու, քանի որ այդքան կողմ ձայն ապահովելը գործնականում անհնար է»,- դիտարկեց Թևանյանը։
Նա նաև նշեց, որ խախտումների մասին փաստերը կհրապարակեն, երբ շտաբները ձևավորվեն, սակայն նկատելի խախտումներ՝ արդեն իսկ կան, որից ամենակարևորն այն է, որ փոփոխություն է առաջարկվում «մեռած հոդվածի» մեջ։
«Ի հեճուկս այս իշխանությունների՝ մենք գործադիր կառույցից անկախ գործող Սահմանադրական դատարան ենք ստացել։ Սա ամենակարևոր ձեռքբերումն է, որը հեղափոխությունից հետո ենք ունեցել, սակայն այն ուզում են ժողովրդից խլել։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ցանկանում է ժողովրդի ձեռքից խլել հեղափոխության արդյունքում ձևավորված անկախ ՍԴ-ն․ սա է գլխավոր խաբեությունը»,- շեշտեց Թևանյանը։


















































Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...