Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Հայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն» Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն է Կառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը Հեղուկ գազի գները էական կիջնեն Իրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ

Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննությունՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթՄայիսի 4–ին աշխարհի ուշադրությունը կկենտրոնանա Հայաստանի վրաՈւրուգվայում բացված Թումո կենտրոնը շաբաթական ընդունում է շուրջ 1000 աշակերտՎարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերինՈւկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կհեռանա պաշտոնից. FTՍա մի տուն է, որտեղ սովորում ենք խոսել միմյանց լեզվով. Ֆրանսիայի ԱԳ նախարարՓամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել էԱՄՆ-ը երաշխիքներ չի տալիս իսրայելական հարվածները դադարեցնելու հարցումՆա չգիտի, թե ինչի մասին է խոսումՌուսները զգում են, որ կրկին ապրում են երկաթյա վարագույրի ետևում, այս անգամ՝ թվային
Մամուլ

«Իմ քայլի» պատգամավորի որդին ջարդե՞լ է ապարատը

«Հրապարակ»-ը գրում է․ «Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում փետրվարի 9-ին դեպք է տեղի ունեցել, որի մասին վարչապետի քաղաքի՝ Իջեւանի, ու Նոյեմբերյանի իրավապահները շշուկով են խոսում։ Պաշտոնական տեղեկություններ նույնպես չեն հաղորդում։

Ըստ շրջանառվող լուրերի, փետրվարի 9-ին համայնքի ավտոլվացման կետերից մեկում մի հարբած քաղաքացի կոտրել է «Լվա ինքդ» ավտոլվացման կետի ապարատը, հափշտակելով միջի գումարը։ Տեսախցիկները, որոնք տեղադրված են եղել ավտոլվացման կետում, ֆիքսել են երիտասարդի դեմքը եւ ավտոմեքենան, իսկ տեղի ոստիկանները ճանաչել են նրան։ Ըստ իրավապահների շրջանում տարածված լուրերի, կողոպտիչն ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի զավակն է եղել։ Այս մասին պատմում է ոստիկանության մոտ աղբյուրը եւ հայտնում, որ երիտասարդին կանչել են բաժին։

Նա վիրավորել է ոստիկաններին, վերջիններս էլ «պրինցիպի» են ընկել, թե, ուրեմն, կարձանագրենք դեպքը, քանի որ ունեցել են բավականաչափ ապացույցներ։ Սակայն նրանց վրա արդեն երկու օր է, ճնշում են գործադրում կարգազանց երիտասարդի բարեկամները։ Վահե Ղալումյանն իմքայլական պատգամավոր է, նրա եղբայրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորն է Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատարն ու առաջիկա ընտրություններում իշխանական թեկնածուն։ Ի դեպ, մեր աղբյուրը նաեւ հայտնում է, որ դեպքի նախօրեին՝ շաբաթ օրը, Փաշինյանը մեկնել էր Իջեւան, քավորի դստեր նշանադրության արարողությանը մասնակցելու։ «Ամեն ինչ նորմալ, ակուրատնի է անցել»,- ասում է աղբյուրը։

Հասկանալի է, որ մեծ համարձակություն կպահանջվի իրավապահներից այս դեպքն արձանագրելու համար։ Մեր աղբյուրը պատմում է, որ մարզի իրավապահների մեջ կռիվ է գնում՝ գրանցել-չգրանցելու հարցի շուրջ։

Մենք փորձեցինք ճշտել ստացած տեղեկությունները, սակայն՝ անարդյունք։ Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանն ասաց, որ համայնքում 4-5 ավտոլվացման կետ կա՝ «Լվացիր ինքդ» ապարատով, սակայն կողոպուտի մասին ինքը տեղյակ չէ։Ոստիկանության հասարակության հետ կապերի վարչությունից էլ հայտնեցին, որ Նոյեմբերյան համայնքում նման միջադեպ տեղի չի ունեցել։

Պատգամավոր Վահե Ղալումյանը «Հրապարակի» հարցին ի պատասխան ասաց, որ առաջին անգամ է լսում, որ իր որդին նման բան է արել։ «Ես նման բանից տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում»,- ասաց նա։ Բայց մենք բազմաթիվ նման դեպքեր գիտենք, երբ փաստը եռանդով հերքել են, ապա մի քանի օրից այն հաստատվել է, եւ անգամ տեսանյութ ու իրեղեն ապացույցներ են ի հայտ եկել»։