«Մեղադրանքն անհիմն է»․ Փանոսյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (տեսանյութ)
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը NEWS.am-ի հետ զրույցում իրեն առաջադրված մեղադրանքը որակեց անհիմն եւ շեշտեց՝ հանցակազմ ոչ մի դեպքում չկա։
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 11-ին, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, բավարարել է Նորայր Փանոսյանին կալանավորելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։
Նա ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ «Ի՞նչ եք խոսում, անհիմն է։ Հանցակազմ ոչ մի դեպքում չկա»։
Լրագրողի դիտարկմանը, որ շատերը կարծում են՝ իր կալանավորումը կապված է ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, Փանոսյանն ասաց, որ իրեն, միանշանակ, այդ պատճառով են մեղադրանք առաջադրել։
NEWS.am-ի հետ զրույցում Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ դատարանի այդ որոշման հիմավորմանը դեռեւս չի ծանոթացել, սակայն ենթադրում է, որ հիմնավոր կասկածի բացակայությամբ է Փանոսյանն ազատ արձակվել։
Լրագրողի դիտարկմանը, որ գուցե Դատախազությունը կրկին Փանոսյանին կալանավորման միջնորդություն ներկայացնի, պաշտպանն ասաց․ «Չեմ կարող հասկանալ՝ ի՞նչ կայծակ կանցնի իրենց մտքով։ Արդեն ծիծաղելի է, որ դատարանը երկու անգամ մերժում է՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։ Նոտարական գրասենյակներ գողացողներ այս երկրում չկան․ սա հատուկ մեր վարչապետի եւ իրեն զեկուցողների համար»։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի միջնորդությունը, եւ Փանոսյանին կալանավորելու որոշում կայացրել։
Նշենք, որ նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը ազատ էր արձակել Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ