Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել 2016-ի ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման գործում
Ռուսաստանը միշտ ակտիվ միջնորդական դիրքորոշում է ունեցել: Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության կարգավորման հարցում կողմերին աջակցելը մեր արտաքին քաղաքականության անվերապահ առաջնահերթություններից է: Այս մասին «ՐԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Ղարաբաղյան հարցը շարունակում է մնալ Ռուսաստանի նախագահի, արտաքին գործերի նախարարի ուշադրության կենտրոնում: Այս հանգամանքը հատուկ կարևորություն է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, պայմանավորում է դրա արդյունքների նկատմամբ մեծ ուշադրությունը: Ռուսաստանի անմիջական աջակցությամբ ստորագրված փաստաթղթերի թվում է 1994 թվականը Հրադադարի մասին համաձայնագիրը, որը մինչեւ այժմ հիմք է հանդիսանում հրադադարի համար: Մեր երկրի միջնորդական ջանքերի ճանապարհին կարևոր փուլ էր Մոսկվայի հռչակագրի ընդունումը 2008 թվականին, որում խոսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման մասին: Սա առաջին եւ առայժմ միակ փաստաթուղթն է ԼՂՀ կարգավորման վերաբերյալ, որի տակ Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների ստորագրությունն է: Ինչպես գիտեք, Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել 2016-ին լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման հարցում` Ադրբեջանի եւ Հայաստանի գլխավոր շտաբերի պետերին հրավիրելով Մոսկվա:
Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները կքննարկեմ ղարաբաղյան հակամարտությունը
Մենք իրականացնում ենք մեր միջնորդական առաքելությունը ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ սերտ կապի մեջ: Անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում Սերգեյ Լավրովը կազմակերպել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որին ներկա էին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Հանդիպմանը` որպես անցյալ տարի Վիեննայում Իլհամ Ալիեւի և Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները զարգացում, կոնկրետ առաջարկություններ են մշակվել, որոնք ուղղված են կարգավորման էության վերաբերյալ բանակցային գործընթացի վերսկսմանը նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Դրանց թվում են հակամարտության գոտում իրավիճակի հետագա կայունացման, կողմերի տարածքում պահվող անձանց ճակատագիրը հեշտացնելուն ուղղված քայլերը:
Համաձայնություն է ձեռք բերվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխայցելությունների վերաբերյալ, քննարկվել են կարգավորման որոշ կարևորագույն խնդիրներ: Այս առաջարկներից շատերը կյանքի են կոչվել: Իրավիճակը սահմանին եւ շփման գծում շարունակում է մնալ համեմատաբար հանգիստ: Երևանի եւ Բաքվի միջեւ գործում է կապի գիծը: Իրականացվել են լրագրողների փոխայցելություններ: Ձերբակալված Զավեն Կարապետյանը եւ Իլվին Իբրահիմովը վերադարձվել են:
Աշխատանքը շարունակվում է նաու մյուս բանտարկյալների վերադարձի ուղղությամբ: Դրան միացլ է ԿԽՄԿ-ն: Մենք կարծում ենք, որ այս ամենը վկայում է այն մասին, որ կողմերը մտադրություն ունեն կոնկրետ քայլեր ձեռնարկել բնակչությանը խաղաղությանը նապապատրաստելու ուղղությամբ: Սա է, մասնավորապես, քննարկվել Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջերս կայացած հանդիպման ժամանակ: Կողմերը հայտարարում են փոխզիջումային լուծումների որոնումը շարունակելսւ իրենց պատրաստակամության մասին: Մենք աջակցում ենք այս տրամադրվածությանը: Աշխատանքը շարունակելու համար հիմք կա: Կարեւորը քաղաքական կամք ցուցադրելն է»,- հայտարարել է փոխնախարարը:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ