Տոնական ցույցերին եւ երթերին իրանցիների զանգվածային մասնակցությունը լավագույն պատասխանն է բռնակալներին. Ռոհանի
Երկրում իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի առիթով տոնական ցույցերին եւ երթերին ահռելի թվով ժողովրդի մասնակցությունը լավագույն պատասխանն է Սպիտակ տանն ու բռնակալներին, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է ԻՌՆԱ-ն:
«Իրանցիների համար չկա ավելի նշանակալի օր, քան իսլամական հեղափոխության հաղթանակի օրը (փետրվարի 11-ին), եւ այս տարի ժողովրդի զանգվածային մասնակցությունը ցույց է տալիս, որ մարդիկ վիթխարի նշանակություն են տալիս իրենց ազատությանն ու անկախությանը»,- երեքշաբթի Իրանում իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ արարողության ժամանակ լրագրողներին ասել է Ռոհանին:
Նա իսլամական հեղափոխության տարեդարձի առիթով երթերին ժողովրդի զանգվածային մասնակցությունն անվանել է լավագույն պատասխանը ԱՄՆ առավելագույն ճնշման քաղաքականությանը, գեներալ Սոլեյմանիի սպանությանը, ինչպես նաեւ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ «դարի գործարքին»:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ