Նիկոլ Փաշինյանն էլի իր սիրած վայրում կգտնվի՝ փողոցում. Կարինե Աճեմյան
Մենք, որեւէ պատճառ չունենք իրավաբանների եւ փաստաբանների մեծ բանակին չհավատալու եւ որեւէ պատճառ չունենա այդ դիլետանտների խմբակին հավատալու, որոնք միայն մեկ նպատակ ունեն իրենց ղեկավարի հետ միասին՝ վերացնել Սահմանադրական կարգը, վերացնել այս դատարանը, մարդկանց փոխարինել իրենց ուզած մարդկանցով։ Այս ամսին այսօր՝ փետրվարի 11–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանն՝ անդրադառնալով ապրիլի 5–ին կայանալիք հանրաքվեին։
Նրա խոսքով՝ սա հակապետական եւ հակասահմանադրական քայլ է. «Իրենք արդեն իսկ խախտելով հանրաքվեի մասին օրենքը՝ անցել են քարոզարշավի, արդեն իսկ իրենց տարերքի մեջ են, դրանք՝ հայհոյանքներն են, անեցքներն են, այդ տիրույթում իրենք մրցակից չունեն եւ չեն կարող ունենալ։ Այն բոլոր ուժերը, որոնք լինելու են այս ամենի կողքին, մեղսակից են լինելու, որովհետեւ ժամանակը գալու է եւ պարզ է լինելու, որ սա հակաօրինական ճանապարհ է եւ հակաօրինական հանրաքվե։ Հանրաքվեն մի գործընթաց է, որ Նիկոլ Փաշինյանն էլի իր սիրած վայրում կգտնվի՝ փողոցում, կբղավեն, իրենց ամբողջ թշնամանքն ու ատելությունը նորից կգեներացնեն»։


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ