Իսպանական Վալենսիան քննարկում է 4-օրյա աշխատանքային շաբաթվա անցնելու ծրագիրը, որպեսզի բնակիչներն ավելի շատ ժամանակ անցկացնեն իրենց ընտանիքների հետ
Իսպանական Վալենսիա ինքնավար համայնքը քննարկում է 4-օրյա աշխատանքային շաբաթվա անցնելու ծրագիրը, որպեսզի քաղաքի բնակիչները կարողանան ավելի շատ ժամանակ անցկացնել իրենց ընտանիքների հետ: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:
Առաջարկվում է կրճատել աշխատանքային ժամերը տեղական տնտեսության մեջ` առանց աշխատավարձերի նվազեցման:
Տեղի ՉԼՄ-ների փոխանցմամբ` Վալենսիայի ղեկավարությունը կսուբսիդավորի այն ընկերություններին, որոնք կընդունեն 4-օրյա աշխատանքային շաբաթվա պայմանները:
Համայնքի փոխնախագահ Մոնիկա Օլտրան նշել է, որ կարճ աշխատանքային շաբաթը կբարձրացնի արտադրողականությունն ու որակը:
«Դա մեզ հնարավորություն կտա բարձրացնել Վալենսիայի տնտեսության արտադրողականությունը, ստեղծել ավելի շատ աշխատատեղեր և առաջնահերթություն տալ ընտանիքին, ինչպես նաև ֆիզիկական և հոգեբանական բարեկեցությանը»,-հայտարարել է Օլտրան:
Վալենսիայի զբաղվածության հարցերով քարտուղար Էնրիկ Նոմդեդեուն ընդգծել է, որ 2015 թվականից Վալենսիայի կառավարությունը փորձում է նոր այլընտրանքներ գտնել զբաղվածության քաղաքականության համար:
Բացի Վալենսիայից, Շվեդիան և Դանիան նույնպես առաջարկել են անցնել կարճ աշխատանքային շաբաթվա: Ֆինլանդիայի նորանշանակ վարչապետ Սաննա Մարինն էլ վերջին բարձրաստիճան պաշտոնյաներից է, որը հանդես է գալիս կարճ աշխատանքային շաբաթվա անցնելու դիրքերից: Նա առաջարկել է սահմանել 6-ժամյա աշխատանքային օր և 4-օրյա աշխատանքային շաբաթ:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ