Եթե հիմնավորումներն իրավական լինեին, վաղուց Հրայր Թովմասյանին էդտեղից հանել էին. Մարուքյան
Մենք պատրաստ ենք հանրաքվեի նշանակման հարցով դիմել ՍԴ. դիմումի կմախքը հրապարակել ենք, թե ինչ խախտումներ են արվել եւ ես ու Տարոն Սիմոնյանը պատրաստ էինք այդ դիմումը դատարանում ներկայացնելու: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, «Լուսավոր Հայաստանը» բավարար թվով ստորագրություններ չունի՝ ՍԴ դիմելու համար, հետեւաբար այդ հարցն այլեւս փակված է:
«Մենք միշտ ասել ենք, որ Սերժ Սարգսյանի եւ Հրայր Թովմասյանի կողմից ձեւավորված Սահմանադրությունը պետք է փոխվի, այդ համակարգն ամբողջությամբ պետք է փոխվի, եւ Հայաստանը պետք է ունենա ժողովրդավարական Սահմանադրություն: Տարբեր օրենքներ ենք բերել, որ այդ համակարգը փոխենք, իրենք մերժել են, ասել են՝ սահմանադրական փոփոխությունների հանրքավեով կանենք: Հիմա հանձնաժողովը ստեղծվել է, մեր ժողովրդին հանրաքվեի ենք ուղարկում մեկ հոդված փոխելու համար: Այսինքն իշխանությունը վայելում է Սերժ Սարգսյանից ժառանգված համակարգը, բայց իշխանությունը համաձայն չէ, որ Հրայր Թովմասյանն այնտեղ աշխատի»,-ասաց Մարուքյանը:
Մարուքյանը կարծիք հայտնեց, որ հեղափոխությունից հետո Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տար ու գնար. «Բարոյական իմաստով եմ ասում, որովհետեւ եթե իրենց ամբողջ թիմը հեռանում է, ինքն անիմաստ մնում է: Իրավական առումով, որ նա աֆերիստ է, որ ՍԴ նախագահը ժամանակից շուտ հրաժարական տվեց, նա արագ առաջադրվեց, որ իր վրա տարածվի, դա իրավական կատեգորիա չէ: Եթե իրավական լինեին, վաղուց Հրայր Թովմասյանին էդտեղից հանել էին: Իրավական առումով այդ պրոցեսը խոցլու տեղ չունի, դրա համար էլ Սահմանադրության այդ հոդվածն են ուզում փոխել»,-հայտարարեց Մարուքյանը:
Նա նկատեց, որ այս խնդիրը իշխանությունը սկզբում ուզում էր լուծել քրեական գործերով. «Հետո տեսանք, որ այդ պրոցեսը կեսից կանգնած է: Հետո որոշեցին լուծել վաղ կենսաթոշակային համակարգով, դա էլ է կեսից կանգնած: Այսօր հայտարարություն կա, որ ՍԴ անդամներ են եկել ԱԺ, գնացել: Հիմա էլ հանրաքվեով են ուզում հարցը լուծել: Իսկ այդ հանրաքվեն ծայրից ծայր ապօրինի է: Այդ հակասահմանադրական հանրաքվեն մեր ունեցած գործիքակազմով փորձել ենք ներկայացնել, որ հակասահմանադրական է: Դրանից հետո ասել ենք՝ եթե ապօրինություն եք անում, դուք ունեք 89 մանդատ, կարող եք խորհրդարանում այդ մի հոդվածը փոխել, 3,5 մլրդ դրամ փող չծախսելՀՀ քաղաքացիներին չհանել ընտրատեղամասեր ուղարկել մեկ հոդվածի համար: Երկու փաստարկն էլ չի լսվել: Իբր ժողովրդավարության սոուսներով, փորձում են ասել, որ սա ժողովրդավարության հարց է: Բայց ժողովրդավարությունից խոսողները չպետք է մոռանան, որ ժողովրդավարությունը նեւ իրավունքի, օրինականության գերակայություն է պահանջում, իսկ սա իրավական բեսպրեդելի ճանապարհ է»,-ընդգծեց ԼՀԿ ղեկավարը:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ