Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Հայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն» Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն է Կառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը Հեղուկ գազի գները էական կիջնեն Իրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ

Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննությունՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթՄայիսի 4–ին աշխարհի ուշադրությունը կկենտրոնանա Հայաստանի վրաՈւրուգվայում բացված Թումո կենտրոնը շաբաթական ընդունում է շուրջ 1000 աշակերտՎարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերինՈւկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կհեռանա պաշտոնից. FTՍա մի տուն է, որտեղ սովորում ենք խոսել միմյանց լեզվով. Ֆրանսիայի ԱԳ նախարարՓամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել էԱՄՆ-ը երաշխիքներ չի տալիս իսրայելական հարվածները դադարեցնելու հարցումՆա չգիտի, թե ինչի մասին է խոսումՌուսները զգում են, որ կրկին ապրում են երկաթյա վարագույրի ետևում, այս անգամ՝ թվային
Աշխարհ

Տյումենում սպանվել է բազմիցս դատապարտված Պավել Քոլոզյանը

Տյումենում սպանվել է բազմիցս դատապարտված Պավել Քոլոզյանը։ Նրա մարմինը ուրբաթ օրը, փետրվարի 8-ին, հայտնաբերվել է ТЭЦ-2 շրջանում։ Նա մահացել է գլխին կրակոցից։ Տեղի բնակիչներին Պավելը հայտնի է որպես «Կրիստալ»-ից «այն նույն հրաձիգը», գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Տյումենի շրջանի ՔԿ-ն հայտնում է, որ քաղաքի հանգստի բազաներից մեկում հայտնաբերվել է 1991թ․ ծնված տղամարդու դի՝ գլխի հրաձգային վնասվածքով։ Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով։ Քննչական մարմինները կատարում են բոլոր գործողությունները՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար։ Արդեն կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են բալիստիկ եւ դատաբժշկական փորձաքննություններ։

Սպանության պատճառը, ինչպես նաեւ սպանողը, անհայտ է։ Քնիչները առաջ են քաշում տարբեր վարկածներ, որոնցից մեկը հանգստի բազայում կոնֆլիկտն է։ Նաեւ դիտարկվում է հանցագործությանը այլ անձանց մասնակցությունը։

Սպանության մանրամասները քննիչները չեն բացահայտում, սակայն թերթը կապ է հաստատել ընտանիքի մտերիմների հետ, որոնք պատմել են, որ սպանվածը վաղուց «ծուռ ճանապարհով» էր քայլում։ «Տարված էր ըմբշամարտով։ Ոչ մի տեղ չէր աշխատում, սակայն շատ ապահովված էր ապրում՝ արտասահմանյան ավտոմեքենաներ, ռեստորաններ։ Զարմացած չենք կատարվածից, սակայն ամեն դեպքում խղճում ենք նրան»,- ասել են նրանք։

Տյումենի բնակիչները սպանվածի մասին իմացել են 2019թ․ հուլիսի 3-ին, երբ օրը ցերեկով նա հրաձգություն էր սկսել «Կրիստալ» առեւտրի եւ զվարճանքների կենտրոնում։ Հիշեցնենք, այն ժամանակ կոշիկի բաժնի մոտ չորս այցելուների միջեւ վեճ էր սկսվել, որի հետեւանքով հրաձգություն ու այցելուների տարհանում էր տեղի ունեցել։ Հրաձգության մասնակիցներից մեկը վիրավորվել էր։

Մի քանի ժամ անց չարագործները կալանավորվել ին։ Հրաձիգը Պավել Քոլոզյանն էր։ Պարզվել էր, որ նա եկել էր առեւտրի կենտրոն, որտեղ տեսել էր մի տղամարդու, ում հետ նախկինում կոնֆլիկտ էր ունեցել։ Պավելը տրավմատիկ զենքից կրակել էր նրա վրա։ Պավելի հետ միասին հրաձգության պահին առեւտրի կենտրոնում էին եղել նրա ավագ եղբայր Թաթոսը եւ ընկեր Տարոն Աբրահամյանը։ Շուտով բոլորը, բացի Պավելից, ազատ էին արձակվել։ Ավելի ուշ հեռուստաուղերձում Պավելն իր արարքի համար ներողություն էր խնդրել տյումենցիներից։

Հետաքննությունը պարզել է, որ Պավել Քոլոզյանը 1995թ․ ծնողների հետ տեղափոխվել է Տյումեն, որտեղ դպրոց է հաճախել եւ բարձրագույն կրթություն ստացել, սակայն հանդիսանում է ՀՀ քաղաքացի եւ կարող է թաքնվել հետաքննությունից։ Այդ պատճառով տղամարդուն ձերբակալել են։ Նրան մահափորձի եւ ազատությունից անօրինական զրկելու մեղադրանք են առաջադրել։

Հոկտեմբերի 9-ին դատարանը հրապարակել է վճիռը, ըստ որի Պավելին դատապարտել են 11 ամսվա հասարակական աշխատանքի։ Կոնֆլիկտի մյուս մասնակիցները խուսափել են պատժից։

Մինչ Պավելը կալանավորման մեջ սպասում էր դատավճռի կայացմանը, նրա ավագ եղբայր Թաթոսը հարձակում էր գործել բանկի վրա։ 2019թ․ սեպտեմբերի 17-ին զինված տղամարդը դիմակով ներխուժել էր «Բացահայտում» բանկի գրասենյակ եւ, սպառնալով գանձապահներին, առեւանգել 1,2 մլն ռուբլի։ Վերցնելով գումարը՝ նա թաքնվել էր հանցանքի վայրից։ Թաթոսը ոստիկաններին խոստովանել էր, որ հանցագործության իրեն դրդել է կրթության, բնակարանի, աշխատանքի բացակայությունը, պարտքերը եւ երկու երեխաների առկայությունը, որոնց պետք է կերակրել։

Կալանավորման պահից մինչեւ դատը, որի առաջին նիստը կայացել է 2020թ․ հունվարի 16-ին, երկրորդը՝ հունվարի 27-ին, նա գտնվել է ՔԿՀ-ում։ Նրա հանդեպ դեռեւս դատավճիռ չի կայացվել։