Փաշինյանը կանչել է Սասուն Միքայելյանին եւ պահանջել՝ մանդատը վայր դնել
«Իրատես» թերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը պարբերաբար իշխանությանը ու մասնավորապես Նիկոլ Փաշինյանին սթափության կոչ էր անում, հետո խոսակցություններ եղան, որ հնարավոր է նա մանդատը վայր դնի։
Դրանից հետո Սասուն Միքայելյանը տեւական ժամանակ լռում էր, մեկ էլ մի բուռն ելույթ ունեցավ նախորդ շաբաթ ԱԺ ամբիոնից։ Հիմա էլ Միքայելյանը մի այլ կերպ սկսել է հպարտանալ Փաշինյանով։ Տեսնես՝ ինչո՞վ է պայմանավորված այս քաղցր-մեղցր պահվածքը, զարմանալի մետամորֆոզը։ Պարզվում է՝ ընդամենը մեկ մանդատի համար է այս 180 աստիճանի փոփոխությունը։
Մեր տեղեկություններով, որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել Սասուն Միքայելյանին ու «անջատողական» արշավ սկսած եւս մեկ պատգամավորի եւ հրահանգել՝ մանդատները վայր դնել։ Ընդ որում, բավական կտրուկ ու շեշտակի տոնայնությամբ, իմա՝ եթե ուզում եք ընդդիմություն «խաղալ», մանդատները վայր դրեք։ Դրանից հետո նրանք, բնականաբար կարեւորելով մանդատը, վերադարձել են ակունքներին, սկսել են սիրել Փաշինյանին իրենց «մեջ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ