Արա Բաբլոյանն արձանագանքել է նոր մեղադրանքին ու այն ապօրինի որակել
«Մեղադրանքի էությունը կայանում է նրանում, որ Ազգային ժողովում 2018 թվականի մարտ ամսին տեղի է ունեցել ենթադրյալ ապօրինություն։ Նման պնդում կատարողները պարզապես չեն տիրապետում սույն գործի մանրամասներին և իրավական հիմքերին,- «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով նոր մեղադրանքը ասել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։
«Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության ամենաառանցքային հարցը և որոշիչ օրերը, այդ թվում ըստ քրեական գործի նյութերի, հանդիսանում են մարտի 5-ը, երբ հրապարակվել է Գագիկ Հարությունյանի հրաժարականը և մարտի 12-ը, երբ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 7-օրյա ժամկետի պահպանմամբ հայտարարություն է տարածվել Գ. Հարությունյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ։
Սահմանադրության և կանոնակարգ օրենքի պահանջների պահպանմամբ ներկայացվել է ՍԴ նախագահի թեկնածու։
Ազգային ժողովի նախագահի պարտականությունն է ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, ինչն իրականացվում է պատգամավորների և աշխատակազմի գործունեության միջոցով։
Վերջիններս, մշակելով համապատասխան փաստաթղթերը, ղեկավարվելով վերաբերելի օրենքով, տրամադրել են ինձ Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականի և հետագա գործընթացի վերաբերյալ հայտարարությունները ստորագրության, ինչը և ես արել եմ։ Ես երբեք ինձ թույլ չեմ տվել միջամտել ԱԺ աշխատակազմի գործունեության կամ որևէ այլ կերպ ուղղորդել իրենց։
Ավելին, այդ պրոֆեսիոնալ աշխատակիցների իրավական ապահովման վրա որևէ կասկած չեն ունեցել և հիմնվել են ԱԺ նիստին մասնակցած բոլոր 94 պատգամավորները։ Որևէ մեկ պատգամավոր, նույնիսկ այն պատգամավորները, ովքեր դեմ են քվեարկել, չեն հայտնել առարկություն կամ հանդես եկել նախաձեռնությամբ ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթների վերաբերյալ կամ կասկածի տակ են դրել գործընթացի օրինականությունը։
Ես որպես այդ նիստին մասնակցած պատգամավորներից մեկը, հավասար մյուս 93 պատգամավորների հետ, մասնակցել եմ այդ քվեարկությանը։
Ինչպես հայտնել եմ, իմ բոլոր գործողությունները եղել են բացառապես Սահմանադրության և օրենքին համապատասխան և այս քրեական գործը համարում եմ ապօրինի»,-նշել է Արա Բաբլոյանը։
Հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա, հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու եւ պաշտոնական կեղծիքի համար։
Գլխավոր դատախազությունն այսօր երկրորդ անգամ չհաստատեց Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկեց ՀՔԾ՝ լրացուցիչ քննության՝ նշելով, որ համաձայն չէ արարքի որակման հետ։ Մասնավորապես՝ ըստ դատախազության մեղադրանք պետք է առաջադրվի ոչ թե ՍԴ լիազորություններին տիրանալու, այլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ