Թուրքմենստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ Աշխաբադում 300 մետրանոց հուշարձան կկանգնեցվի
Թուրքմենստանի կառավարության նիստի ժամանակ երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն առաջարկել է 300 մետրանոց հուշարձան կանգնեցնել Թուրքմենստանի անկախության 30-ամյակի պատվին: Այս մասին տեղեկացնում է centrasia.org կայքը:
Բերդիմուհամեդովը նպատակահարմար է համարել Աշխաբադի ամենաբարձրադիր վայրում 300 մետր բարձրությամբ սալաքարի կառուցումը:
Ծրագրով զբաղվելու հանձնարարությունը երկրի նախագահը տվել է նորանշանակ փոխվարչապետ և մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Շամուհամեդ Դուրդիլիևին: Շինարարությունը ծրագրվում է ավարտին հասցնել մինչև անկախության 30-ամյակը, որը կնշվի 2021 թվականի սեպտեմբերի 27-ին:
Երևում է, որ սա նիստի ժամանակ մեկ վայրկյանում որոշված ծրագիր չէր Բերդիմուհամեդովի համար, գրում է լրատվամիջոցը:
Անհայտ օբյեկտի կառուցման մասին հայտնի էր դարձել հունվարի 27-ին, երբ Դուրդիլիևը նախագահին ցույց էր տվել Աշխաբադի շինարարության ծրագիրը, որի վրա երկու կետ էր նշված. այդ վայրերում անհայտ օբյեկտներ պետք է կառուցվեն: Ավելի ուշ ՝ փետրվարի 4-ին, երբ Բերդիմուհամեդովն անձամբ շրջում էր մայրաքաղաքի շինհրապարակներով, նրան ցուցադրված նախագծերի վրա կարելի էր նկատել որոշ բարձր հուշարձանների նախնական դիզայնները:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ