Դատախազը Նարեկ Մութաֆյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել. դատարանը խորհրդակցական սենյակում է
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի գործով դատական նիստին մեղադրող դատախազը գործով ամբաստանյալ Նարեկ Մութաֆյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց. այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է։
Դատախազը նշել է, որ Մութաֆյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է կատարել նոր հանցանք։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանն այս գործով տուժող է, սակայն նիստին չի մասնակցում։
NEWS.am-ի հետ զրույցում ամբաստանյալների փաստաբան Վահե Եփրիկյանն ասաց, որ դատախազի նման միջնորդությունն անհիմն է, եւ ենթակա է մերժման. «Անհասկանալի է, թե ի՞նչ հանցանք պետք է Մութաֆյանը գործի, կամ ինչի՞ց է դատախազը նման եզրահանգման եկել։ Անգամ գրավի կիրառումը դատախազն անթույլատրելի համարեց»։
Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանին եւ Նարեկ Մութաֆյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր ուղղելու եւ դա տեսանկարահանելու համար, ինչը նախաքննական մարմինը գնահատել էր որպես արդարադատության իրականացմանը խոչընդոտել։
Նշենք, որ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը ու նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Այնուհետեւ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր պաշտպանների բողոքը եւ ազատ արձակել նրանց։


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ