Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Հայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն» Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն է Կառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը Հեղուկ գազի գները էական կիջնեն Իրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննությունՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթՄայիսի 4–ին աշխարհի ուշադրությունը կկենտրոնանա Հայաստանի վրաՈւրուգվայում բացված Թումո կենտրոնը շաբաթական ընդունում է շուրջ 1000 աշակերտՎարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերինՈւկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կհեռանա պաշտոնից. FTՍա մի տուն է, որտեղ սովորում ենք խոսել միմյանց լեզվով. Ֆրանսիայի ԱԳ նախարարՓամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել էԱՄՆ-ը երաշխիքներ չի տալիս իսրայելական հարվածները դադարեցնելու հարցումՆա չգիտի, թե ինչի մասին է խոսում
Հայաստան

«Այսօրվա իշխանությունը չի ցանկանում, որպեսզի իր կոշիկի տակ, ինչ որ մի դատարան լինի». Լեւոն Բաղդասարյան

Ասել, որ մենք Սահմանադրական դատարան չենք ունեցել եւ եղել է մի ամորֆ մարմին, որը չգիտես ինչու տարփողում է այսօրվա իշխանությունը, կարծում եմ դա այդպես չէ։ Այս մասին այսօր փետրվարի 10–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Լեւոն Բաղդասարյանն՝ անդրադառնալով ՍԴ–ի շուրջ ստեղծված զարգացումներին։

«ՍԴ–ն մեր երկրում կայացած մարմին է եղել եւ բավականին մեծ գործառույթներ է իրականացրել։ ցավոք նախորդ բոլոր իշխանությունների օրոք ՍԴ–ն արդարադատությունը թերի է իրականացրել»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով, եւ առաջին նախագահի, եւ երկրորդ նախագահի, եւ երրորդ նախագահի օրոք, երբ տեղի էին ունենում համապետակյան ընտրություններ եւ շահագրգիռ անձինք ՍԴ–ում վիճարկում էին ընտրությունների արդյունքները, ժողովրդի որոշ զանգված տեսնելով այն անօրինականությունները ընտրությունների հետ կապված, որ տեղի էին ունենում երկրում, հույս ուներ, որ ՍԴ–ն սահմանադրական արդարադատություն կիրականացնի. «Ցավոք ՍԴ–ն լավագույն դեպքում կիսարդի արդարադատություն է իրականացրել եւ արդյունքում մենք ունեցել ենք, ոչ իրավաչափ ակտեր։ Սահմանադրական դատարանը, ինչպես դատական իշխանությունը եւս եղել է գործադիրի կոշիկի տակ, այսինքն անկախ չի եղել»,– ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ այսօրվա լեգիտիմ իշխանությունը ցանկություն ունի, որպեսզի այն փոխվի. «Պետք է փաստել, որ այսօրվա իշխանությունը չի ցանկանում, որպեսզի իր կոշիկի տակ, ինչ որ մի դատարան լինի եւ դա է պատճառը, որ քաղաքական որոշման արդյունքում որոշում են կայացրել, որ պետք է հանրաքվել լինի։ Ես, որպես իրավապաշտպան դա ողջունում եմ եւ այստեղ կարեւորում եմ, որ ՍԴ–ի դատավորները, անդամներն, իրենց վերաբերմունքը հայտնեն, այսպես կրավորական կեցվածքով ձայն չհանելը, որովհետեւ իրենց իրավունք–պարտականությունների հետ կապված քաղաքական որոշում է կայացվել»։

Բաղդասարյանի խոսքով՝ երկրում 2 տարի առաջ նոր քաղաքականության հիմք է դրվել. «Քաղաքացին որոշեց, որ այսուհետ պետք է ապրի օրինապաշտ, այսինքն նորմալ խաղի կանոններով պետք է իր գործառույթներն իրականացնի եւ այդ գաղափարների կրողը, որը գցեց ժողովրդի առաջ, դա եղել է Նիկոլ Փաշինյանը, թե որքանով նա կիրականացնի դա, այլ խնդիր է, բայց որ անուրանալի է վերջինիս կատարած գործառույթը ընտրությունների հետ կապված, դա մենք պետք է ամրագրենք եւ դրա հիմման վրա պետք է շարունակենք մեր գործառույթները»։

Նրա խոսքով՝ հեղափոխությունից անմիջապես հետո պետք է փոխվեր Սահմանադրությունը։

«Նախ Սահմանադրություն, որի հիման վրա եղավ հեղափոխությունը, այսինքն Սահմանադրություն, որն ըստ էության կարվեց երրորդ նախագահի համար եւ այդ հիմքով մերժվեց երրորդ նախագահը, եկավ նոր իշխանություն եւ չգիտես ինչու նոր իշխանությանը դուր եկավ այդ Սահմանադրությունը եւ դրա հետեւանքների բացասական կրողն այսօրվա իշխանությունն է։ Լավ է ուշ, քան թե ուշացած։ Եթե իշխանությունը գտնում է, որ փոփոխություն պետք է լինի եւ քաղաքական որոշում է կայացնում, ես կարծում եմ, որ դա ընդամենը պետք է ողջունել»,– ասաց Բաղդասարյանը։