Հայտնի է Թաթարստանում ՌԴ պետդումայի պատգամավոր Այրաթ Խայրուլինի ուղղաթիռի վթարի պատճառը
ՌԴ պետդումայի պատգամավոր Այրաթ Խայրուլինի մահվան ելքով փետրվարի 7-ին Կազանում տեղի ունեցած ավիաողբերգության պատճառները բացահայտված են , հայտնում է Lenta.ru կայքը։
Փորձագետների տեղեկությունների համաձայն՝ ուղղաթիռը ընկել է օդաչուի սխալի, ինչպես նաև վատ եղանակի պատճառով։ Օդանավը ձնաբքի մեջ է հայտնվել, ինչի հետևանքով օդաչուն խուճապի է մատնվել և, ուղղաթիռը չափից շատ իջեցնելով, փորձել է վայրէջք կատարել։ Մասնագետների խոսքով՝ ողբերգությունից խուսափելու համար օդաչուն պետք է բարձրացներ ուղղաթիռը և փոխեր ուղղությունը։
Վայրէջքի ժամանակ ուղղաթիռը սկզբում բարձր արագությամբ գետնին է դիպել պոչով, որից հետո ամբողջ երկայնքով տապալվել է։ Խայրուլինը ուղղաթիռի առջևի ձախ մասում է նստած եղել և հարվածի ժամանակ մարմնի մի մասը դուրս է եկել ապակուց։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վթարի հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել այն, որ «Բել -406» ուղղաթիռի ղեկին ոչ թե օդաչուն, այլ հենց ինքը՝ պատգամավորն է եղել։
Ուղղաթիռում գտնվող մյուս երկու անձինք ողջ են մնացել։ Թաթարստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ նրանք տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է ծանր է:
Այրաթ Խայրուլինը ՌԴ պետդումայի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումների պատգամավոր է եղել «Միացյալ Ռուսաստան» խմբակցությունից, եղել է Պետդումայի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավարի տեղակալը:
Forbes պարբերականի տվյալներով Խայրուլինը Ռուսաստանի 100 ամենահարուստ պաշտոնյաների և պատգամավորների ցուցակում զբաղեցնում էր 96-րդ հորիզոնականը: 2018 թվականին նա դարձել է ամենահարուստ պատգամավորը Թաթարստանից, աշխատելով 158,88 միլիոն ռուբլի:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ