Արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրաժարվել են մասնակցել «Օսկար» մրցանակաբաշխությանը. լրատվամիջոցներ
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորություններից պաշտոնապես հրաժարված արքայազն Հարին և նրա կինը` Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, հրաժարվել են մասնակցել «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությանը, գրում է harpersbazaar.com-ը:
Նշենք, որ այն բանից հետո, երբ թագավորական զույգը պաշտոնապես հրաժարվեց թագավորական ընտանիքի ներկայացուցիչների պարտականությունները կատարելուց և բնակության մեկնեց Կանադա, մի շարք հեղինակավոր միջոցառումների կազմակերպիչներ փորձում են ամեն կերպ նրանց հրավիրել իրենց միջոցառումներին` միջոցառման հեղինակությունը բարձրացնելու համար:
Նշվում է, որ նման միջոցառումներից մեկն էլ առաջիկայում կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխության հերթական արարողությունն է, որի կազմակերպիչները դիմել են թագավորական զույգին` առաջարկելով բեմից հայտնել Ամերիկյան կինոակադեմիայի վարկածով տարվա լավագույն ֆիլմի անվանումը:
Աղբյուրի համաձայն` «զույգը շատ շոյվել է նման հրավերից, սակայն հրաժարվել է մասնակցությունից»:
Նշենք, որ «Օսկար» մրցանակաբաշխությւնը կայանալու է երևանյան ժամանակով լույս փետրվարի 10-ին:


















































Գինի էր վայելում. ականատեսներին զարմացրել է արքայազն Հարիի հետ ռեստորանում վիճելուց հետո Մեգան Մարքլի պահվածքը
Արքայազն Հարին կնոջ զարդի պատճառով կոպտել է թագուհուն
Մեգան Մարքլի հայրը դժգոհ է դստեր վարվելակերպից
Ինչպես է Մեգան Մարքը փչացրել արքայադուստր Եվգենյայի հարսանիքը
Հարրին ու Մեգանը ոստիկանություն են դիմել՝ իրենց տան վերևով թռչող անօդաչու սարքերի պատճառով
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ