Ինձ հետ միասին ազատման դիմում են ներկայացրել ևս երկու աշխատակից. «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի փոխտնօրենն աշխատանքից ազատման մասին
Երեկ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Հարութ Առաքելյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ այլևս չի զբաղեցնելու տվյալ պաշտոնը, ինչպես նաև հավելել, որ որոշումն իրենն է եղել, որն ինքը ընդունել է շատ դժվար:
ArmDaily.am-ի այն հարցին, թե ինչն է եղել ազատման պատճառը, Առաքելյանը հարցին չպատասխանելով, ասաց, որ կան արժեքներ որոնք իրեն կարող են ստիպել գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատել ցանկալի արդյունքներ գրանցելու համար.«Միևնույն ժամանակ այդ արժեքների համար ես կարող եմ պարզապես դադարեցնել աշխատել, ինչը և արել եմ։ Ես իմ պատրաստակամությունն եմ հայտնել իմ նախկին աշխատակազմին նրանց կողքին մշտապես լինելու և աջակցելու: Հեղափոխական ազնիվ գաղափարների անդավաճան կրողն եմ ու առաջնորդվում եմ այդ գաղափարներով»:
Նկատառմանը, որ ամեն դեպքում ՀՈԱԿ-ը այդ հեղափոխական արժեքները չի՞ կրում, Առաքելյանը շրջանցելով հարցը, նշեց. «Հետհեղափոխական Հայաստանում բոլորը պետք է կրեն հեղափոխական ազնիվ ու նպատակային այն արժեքները, որոնց միջոցով հաջողություններ կգրանցենք բոլորս»:
Դիտարկմանը, որ իր հետ միասին ՀԱՈԿ-ի մի շարք աշխատակիցներ նույնպես դուրս են եկել աշխատանքից, Հարություն Առաքելյանը նշեց,«Դա չի համապատասխանում իրականությանը, Ինձ հետ միասին ազատման դիմում են ներկայացրել ևս երկու աշխատակից»:
Հարցին՝ արդեն որոշե՞լ է, թե որտեղ է անցնելու աշխատանքի, Առաքելյանը նշեց, որ այս պահին ազատ է և դեռ առաջարկներ չի ստացել.«Պատրաստակամ եմ ուժերիս ներածին չափով աշխատել գրեթե բոլոր ոլորտներում»:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ