Աշխարհում խոշորագույն այսբերգը դուրս է գալիս բաց օվկիանոս. այն Մոսկվայից կրկնակի մեծ է
2017 թվականի հուլիսին Լարսեն շելֆային սառցադաշտից պոկվել է վիթխարի այսբերգ՝ 5 800 քառ.կմ մակերեսով, ինչը Մոսկվայից 2 անգամ մեծ է: Այսբերգը մինչեւ հիմա, որին տրվել է А68 անվանումը, Անտարկտիդայի բազմամյա ծովային սառույցի սահմաններում էր, բայց հիմա մոտ է բաց օվկիանոս դուրս գալուն: Հայտնվելով ավելի տաք ջրերում՝ այսբերգները, որպես կանոն, սկսում են բավականին արագ հալչել, բայց A68-ի դեպքում դա դեռեւս տեղի չի ունեցել, փոխանցում է Nat- geo-ն:
2017 թվականի կանխատեսումների համաձայն՝ սառցե զանգվածը կարող էր անշարժ մնալ եւս մի քանի տասնամյակներ: Սակայն եթե տեղափոխվի ավելի տաք ջրեր, կգործարկվի հալչելու անշրջելի պրոցես, ինչը կանդրադառնա ամբողջ մոլորակի կլիմայի վրա: А68-ի պատմությունը, հավանաբար, կզարգանա հենց այս տարբերակով:
Սուոնսիի համալսարանից անտարկտիկական սառույցների հարցերով փորձագետ Ադրիան Լակմանը նշել է, որ այսբերգի հաստությունը (մոտ 200 մետր) անհամաչափ փոքր է նրա երկարության (մոտ 150 կմ) համեմատությամբ: Նա այն համեմատել է А4-ի իրար վրա դարսված 5 թերթերի հետ:
«Երկարության նկատմամբ հաստության նման հարաբերակցության դեպքում ես զարմացած եմ, որ օվկիանոսային ալիքները А68-ից դեռեւս սառույցի խորանարդիկներ չեն սարքել: Եթե այն գոյություն ունենա երկար ժամանակ, դա անչափ անսպասելի կլինի»,- ասել է Ադրիան Լակմանը:
Լարսեն սառցադաշտից անջատվելուց հետո այսբերգը գրեթե չի շարժվել: Գիտնականների ենթադրությամբ՝ այն կառչել է ծովի հատակին: Սակայն քամիներն ու հոսանքները սկսել են А68-ին հյուսիս հրել Անտարկտիկական թերակղզու արեւելյան ափի երկայնքով: Ամռան սեզոնին այսբերգի շարժման արագությունը զգալիորեն մեծացել է:
А68-ը ներկայումս գտնվում է հարավային լայնության 63 աստիճանում: Նրա շարժման ուղղությունը հնարավոր է կանխատեսել. երբ այն հասնի թերակղզու ծայրին, հոսանքներն այն կքշեն ավելի հեռու դեպի հյուսիս Ատլանտիկայի ուղղությամբ՝ մի ճանապարհով, որն անվանում են «Այսբերգների արահետ»:
Արդի դարաշրջանում երբեւէ գրանցված ամենամեծ այսբերգը եղել է B15 անունը կրող 11 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով բլոկը: Այն 2000 թվականին պոկվել էր Ռոս շելֆից: Ներկայումս դրա մակերեսը կրճատվել է մինչեւ 200 կմ եւ գտնվում է դեպի Հարավային Սանդվիչյան կղզիներ տանող կես ճանապարհին:
Այսպիսի ահռելի օբյեկտները պետք է լինեն մշտական հսկողության ներքո, քանի որ սպառնում են նավագնացությանը: Փորձագետները հայտարարում են, որ մոտ ժամանակներում Անտարկտիդայից պետք է անջատվեն եւս երկու խոշոր այսբերգներ: Դրանցից մեկը կպոկվի մայրցամաքի արեւմուտքում Փայն Այլենդ սառցադաշտից: Դրա մակերեսը կկազմի մոտ 300 քառ.կմ: Երկրորդ այսբերգը 5 անգամ մեծ կլինի: Այն կպոկվի արեւելյան Անտարկտիդայի Բրանտ շելֆային սառցադաշտից:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ