Սնոուդենը որոշել է երկարացնել Ռուսաստանում բնակության թույլտվությունը
ԿՀՎ-ի եւ ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը որոշել է երկարացնել Ռուսաստանում բնակության թույլտվությունը, որի ժամկետը սպառվում է ապրիլին, պատմել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Էդվարդի խնդրանքով՝ ես պատրաստում եմ փաստաթղթերը ՌԴ ՆԳՆ միգրացիոն ծառայություն ներկայացնելու համար բնակության թույլտվությունը երկարացնելու համար»,-պարզաբանել է նա:
Կուչերենի խոսքով՝ նրանք քննարկել են դա փետրվարի 6-ին: Սնոուդենի մոտ «ամեն ինչ կարգին է», նա «աշխատում է», նրա հետ է իր տիկինը: Պատրաստվո՞ւմ է արդյոք Սնոուդենը խնդրել տրամադրել իրեն Ռուսաստանի քաղաքացիություն, Կուչերենը տեղյակ չէ. նրանք դեռեւս դա չեն քննարկել:
Այն մասին, որ Սնոուդենը գաղտնի ամուսնացել է, դեռեւս ապրում է Ռուսաստանում, հայտնի է դարձել 2019 թվականի փետրվարին՝ նախքան իր հուշագրությունների լույս տեսնելը:
Ամերիկացին նաեւ ասել է հարցազրույցներից մեկում, որ ապաստան է հայցել Ֆրանսիայից: Ֆրանսիայի ՆԳՆ-ում հաստատել են, որ ստացել են նրա խնդրանքը 2013 թվականին:
Սնոուդենը լքել է ԱՄՆ-ը 2013 թվականին՝ ներբեռնելով հատուկ ծառայությունների՝ ուրիշ պետությունների ղեկավարների, օտարերկրացիների եւ ԱՄՆ քաղաքացիների էլեկտրոնային հետապնդման մասին փաստաթղթերը: Նա փոխանցել է այդ փաստաթղթերը լրագրողներին հրապարակելու համար:
Սկզբում նա թաքնվում էր Հոնկոնգում, այնուհետեւ ժամանել էր Մոսկվա, որտեղից պատրաստվում էր մեկնել երրորդ երկիր, սակայն մնացել էր «Շերեմետեւո» օդանավակայանի տրանզիտային գոտում, քանի որ Վաշինգտոնը չեղարկել էր նրա անձնագիրը: Նա ստացել էր ժամանակավոր ապաստան Ռուսաստանում, իսկ 2014 թվականի օգոստոսին՝ բնակության թույլտվություն երեք տարի ժամկետով եւ երկարացրել այն եւս երկու տարով 2017 թվականի հունվարին:
ԱՄՆ-ում Սնոուդենը մեղադրվում է լրտեսության եւ պետական սեփականությունը հափշտակելու մեջ:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ