Ինչքան արագ եւ կտրուկ է փորձում Փաշինյանը լուծել ՍԴ-ի հարցը, այնքան բարդ եւ պատային իրավիճակում է հայտնվում
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանդրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ օրակարգային հարց։ Եվ չնայած իշխանական պատգամավորները հայտարարում են, թե ՍԴ ճգնաժամ գոյություն ունի, սակայն իրականում այդ ճգնաժամը արհեստականորեն է առաջ եկել Փաշինյանի նախաձեռնած քայլերի արդյունքում։
Իշխանափոխությունից հետո ամեն ինչ իր հունով գնում էր, ՍԴ-ի շուրջ ոչ մի լուրջ խնդիր չկար, սակայն հանկարծ պարզվեց, որ ՍԴ-ն «լեգիտիմ» չէ, ու Փաշինյանը սկսեց ամեն ինչ անել, որպեսզի ՍԴ դատավորները «կամավոր» հեռանան։
Սա փաստում է այն մասին, որ ՍԴ-ի ինքնուրույնության պահպանման պարագայում իշխանությունները սկսել են վտանգներ տեսնել, թե իրենց որոշ նախաձեռնություններ կարող են հակասահմանադրական ճանաչվել։
Եվ իրավիճակը պարադոքսալ է նրանով, որ Կապանում ունեցած իր վերջին ասուլիսի ընթացքում Փաշինյանը փորձեց այլ կերպ ներկայացնել իրողությունը՝ նշելով, թե իբր 2018 թվականի մայիսից սկսած՝ սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն, սակայն ինքը հրաժարվել է։
Եթե ուշադրություն դարձնեք, բազմաթիվ նախկին պաշտոնյաներ, որոնք իրենց ծառայությունն են առաջարկել Նիկոլ Փաշինյանին, պաշտոնների են նշանակվել կամ շարունակում են պաշտոնավարել ու իրենց պահում են հեղափոխականներից ավելի հեղափոխական։
Անուններ տալու հարկ չկա, սակայն այսօր պաշտոնավարում են այնպիսի պաշտոնյաներ, որոնք նախկինում անխնա քննադատության էին ենթարկվում ընդդիմադիր Փաշինյանի եւ նրա կողմնակիցների կողմից։ Եվ եթե Հրայր Թովմասյանն իր ծառայություններն առաջարկած լիներ իշխանություններին, ապա այսօր ՍԴ-ի հետ կապված ոչ մի խնդիր էլ չէր լինի, նույնիսկ սահմանադրական փոփոխություններ անելու կարիք էլ չէր լինի, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ այդ փոփոխությունների մեջ առանցքայինը լինելու է ՍԴ-ի հարցի լուծումը։ Այնուամենայնիվ, քանի որ սահմանադրական փոփոխությունների իրականացումը բավականին տարողունակ եւ ժամանակատար գործընթաց է, եւ չգիտես ինչպես կդասավորվեն իրադարձությունները, Փաշինյանը նախընտրում է օր առաջ լուծել հարցերը ՍԴ-ի հետ։ ՍԴ-ի անկախության վտանգավորության աստիճանը իշխանության համար ամեն օր բարձրանում է։
Խնդիրն այն է, որ ներկայիս իշխանությունների համար գործունեության ելակետ է ոչ թե Սահմանադրությունը, այլ սեփական քաղաքական շահը, որը լեգիտիմացվում է նրանով, թե իբր ժողովուրդն իրենց վստահության քվե է տվել։
Եվ եթե իրենց համար առաջնահերթ լիներ երկրի գլխավոր օրենքին համապատասխան գործելը, ապա դատարանները շրջափակելու կոչեր չէին անի։
Սահմանադրությանը հակասող քաղաքականությունը շարունակվում է նաեւ այսօր, երբ ՍԴ դատավորները ճնշումների տակ են հայտնվել, քրեական գործեր են հարուցվում նրանց եւ նրանց մերձավորների վրա, փորձ է կատարվում նրանց պարտադրել, որ «պատվավոր» թոշակի անցնեն։
Ընդդիմադիր ուժերը տեւական ժամանակ բարձրաձայնում են այսպիսի քայլերի անընդունելիության մասին, սակայն իշխանությունը անդրդվելի է։
Իսկ երբ միջազգային տարբեր կազմակերպություններ իրենց մտահոգությունն են հայտնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ապա իշխանությունները կա՛մ անտեսում են, կա՛մ էլ այն ներկայացնում են իրենց հաճո ձեւով, ինչպես եղավ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի եւ ԵԽԽՎ համազեկուցողների արտահայտած մտահոգությունների դեպքում, երբ իմքայլական պատգամավորները «ողջունեցին» այդ հայտարարությունները։
Այդուհանդերձ, ինչքան արագ եւ կտրուկ է փորձում Փաշինյանը լուծել ՍԴ-ի հարցը, այնքան բարդ եւ պատային իրավիճակում է հայտնվում հենց ինքը։ Դրությունն այնպիսին է, որ ցանկացած քայլ թուլացնելու է իշխանության դիրքերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ