Սուտ և ներշնչանք. իշխանության հիմնական գործիքակազմը
«Հրապարակ» թերթը գրում է.
Երկու հիմնական գործիքակազմ է կիրառում իշխանությունն այսօր՝ սուտն ու ներշնչանքը։ Կեղծել, ձեւացնել, որ ամեն ինչ հրաշալի է՝ երկիրը ծաղկում է, վագրային թռիչքով զարգանում է, մեր խնդիրները լուծվում են, կյանքն էլ արագընթաց լավանում է։ Եվ ներշնչել հասարակությանը, որ վերջին երկու տարում սկսել եք լավ ապրել, պարզապես դա դեռ չեք գիտակցում։ Իսկ եթե իսկապես լավ չեք ապրում, ապա ուղղակի դրական փոփոխությունները դեռ անձամբ ձեզ չեն հասել, բայց շատ շուտով հասնելու են, ուղղակի պետք է հուսալ եւ սպասել։
Այս երկու մեթոդն անվրեպ աշխատում է՝ անգամ գրագետ ու խելացի մարդիկ պարբերաբար իրենք իրենց հարցնում են՝ գուցե իսկապես ամեն ինչ լավ է, իմ զգայարաններն են բթացել։ Գուցե իրոք մարդիկ իրենց կյանքում դրական, կտրուկ փոփոխություններ են արձանագրել, միայն ես՝ ծույլս, դժգոհս, ապերախտս, չեմ նկատում։ Գուցե, իսկապես այս իշխանությունները բարձր ռեյտինգ ունեն՝ ուղղակի ինձ չեն հանդիպում նրանցով հիացածները։ Գուցե նաեւ պրոֆեսիոնալ են, ազնիվ են, աշխատասեր են։ Գուցե իրոք հույժ անհրաժեշտություն կա, որ Հրայր Թովմասյանը հեռանա, եւ դրանից հետո ամեն ինչ լավ կլինի։ Գուցե իսկապես օրենսդիր մարմինը շատ լավ է աշխատում, եւ այդ անամոթ «սեւերն» են անտեղի փնովում խեղճերին։ Գուցե հարկավոր է անվերապահ աջակցություն ցուցաբերել կառավարությանն ու իր ղեկավարին, որ նախկինների հախից վերջնականապես գա, եւ մեր երկրի վրա բացվի «նոր օր»։
Այս տրամաբանական շղթան ձեզ կարող է հասցնել աբսուրդի, օրինակ, կարող եք արձանագրել, որ սկսել եք չհասկանալ պարզ տեքստերը, ասենք՝ ԵԽԽՎ-ի ու Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունները, որ դրանք հօգուտ իշխանությունների են, այլ ոչ թե հակառակը։ Այսպես` հեռու չէ նաեւ հոգեբուժարանում հայտնվելու հեռանկարը։


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ