Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին կորոնավիրուսի շուրջ խուճապ առաջացնելու համար
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչ մի նշանակալի օգնություն չի ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարում և խուճապ է տարածել դրա ֆոնին: Այս մասին տեղեկացնում է radiosputnik.ria.ru կայքը:
«Համաճարակի սկսվելու պահից շատ երկրներ են օգնություն տրամադրել և աջակցել Չինաստանին, և մենք շնորհակալ ենք դրա համար: Բայց, ինչքանով ինձ է հայտնի, ամերիկյան կառավարությունը ոչ միայն ոչ մի նշանակալի օգնություն չի ցուցաբերել Չինաստանին, այլ ընդհակառակը` ԱՄՆ-ն առաջինն Ուհանից դուրս բերեց հյուպատոսության իր աշխատակիցներին, առաջինը ցանկություն հայտնեց դուրս բերել Չինաստանից դեսպանատան աշխատակիցների մի մասին, առաջինն արգելեց Չինաստանի բոլոր քաղաքացիներին մուտք գործել ԱՄՆ, այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ էր տվել այցելությունների և առևտրի առումով սահմանափակումներ չմտցնել»,-ասել է չինացի դիվանագետը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն իր գործողություններով հրահրել է «խուճապի առաջացումն ու տարածումը»:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանում նոր մահացու 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17 205-ի, մահացածների թիվը` 361-ի:
Ըստ կառույցի հայտնած տեղեկության` միայն փետրվարի 2-ին Չինաստանում գրանցվել է հիվանդության 2829 նոր դեպք և 57 մահվան դեպք:
«Ընդհանուր առմամբ, 189 583 մարդ շփման մեջ են եղել վարակվածների հետ, նրանցից 152 700-ը գտնվում են բժշկական հսկողության ներքո»,-ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ