Որևէ գործընթաց չպետք է վտանգի երկրի հեղինակությունը, չպետք է լինի անձնավորված. ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հետևում է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, և կարծում է, որ ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա բացառապես իրավական հարթության մեջ և չպետք է վտանգի երկրի կայունությունն ու միջազգային հեղինակությունը, Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
- Խնդրում եմ ներկայացնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշումը Սահմանադրական դատարանի և ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
- Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին:
Հանրապետության նախագահը կարևորում է Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը և համարում է, որ ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա բացառապես իրավական հարթության մեջ, բոլոր իրավական սկզբունքների և նորմերի պահպանմամբ՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Որևէ գործընթաց չպետք է վտանգի երկրի կայունությունն ու միջազգային հեղինակությունը, չպետք է լինի անձնավորված, պետք է հիմնվի հասարակական համերաշխության և հանդուրժողականության վրա:
- Խնդրում եմ ներկայացնել՝ արդյոք նախագահը կարծում է, որ ՍԴ նախագահի դեմ գործադիր իշխանության կողմից հարձակում է տեղի ունենում (հաշվի առնելով Հանրային հեռուստաընկերության հայտնի ռեպորտաժը, նախաքննական գաղտնիքի բացահայտումը, ՀՀ վարչապետի՝ այդ կապակցությամբ գրառումը):
- Հանրապետության նախագահի կողմից ընթացիկ քրեական գործերի համատեքստում տեղի ունեցող իրադարձություններին ցանկացած գնահատական կամ որակում կարող է դիտվել որպես միջամտություն նախաքննություն կամ հետաքննություն իրականացնող մարմինների կամ դատական իշխանության գործունեությանը և խնդրահարույց է իրավունքի ու սահմանադրականության տեսանկյունից:
- Ինչպիսի՞ն է ՀՀ նախագահի դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների մասին։
- Ինչ վերաբերում է Սահմանադրական փոփոխություններին, ապա Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ Սահմանադրության կամ այլ օրենքի ցանկացած փոփոխություն պետք է լինի իրավունքի ընդհանուր սկզբունքներին համահունչ, անցնի օբյեկտիվ և մասնագիտական իրավաբանական փորձաքննություն, լինի անհրաժեշտ և արդյունավետ, ծառայի բացառապես պետական և ազգային շահերին: Այս առումով կարևոր է ոչ միայն նպատակը, այլև դրան հասնելու միջոցը:
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Հանրապետության նախագահը կարող է արտահայտել իր կարծիքն ու դիրքորոշումը, երբ կհստակեցվի դրանց ամբողջական փաթեթի կոնկրետ տեքստը:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ