Նիկոլ Փաշինյանի ծանր հրետանին՝ Դանիել Իոնիսյան
Հասկանալու համար, թե ինչ վիճակում, ինչ բարոյահոգեբանական աստիճանի վրա է գտնվում կառավարությունն ու վարչապետի գրասենյակը, պետք է միայն հետեւել, թե ում վրա են հույս դրել իրենց ծրագրերն իրականություն դարձնելու համար: Անկեղծ լինենք, այն քաղաքական ուժը, այն կառավարությունը, որը հույսը դրել է Դանիել Իոնիսյանի կամ Ստյոպա Սաֆարյանի աջակցության վրա դատապարտված է ձախողման եւ տապալման:
Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած իրավիճակի վերաբերյալ ԵԽԽՎ հայաստանյան հարցերով համազեկուցողների վերջին հայտարարությունից հետո կառավարությունը պետք է որ կանգ առներ, դադար վերցներ, փորձեր կողքից նայել իրավիճակին եւ համապատասխան հետեւություններ անել, բայց առաջնագիծ են նետել Դանիել Իոնիսյանին՝ իրենց դնելով ավելի խայտառակ վիճակի մեջ:
Դանիել Իոնիսյանը, որի արած ամենակարեւոր գործը դպրոցի տնօրեններին թաքուն ձայնագրելն էր եւ այն հրապարակելը, այսօր կառավարության աջ ձեռքն է: Իոնիսյանը, որի անցյալը հիմա մենք չենք քննարկի, այժմ կառավարության աջակցությունն ունենալով դիտորդ է Արցախում, սահմանադրագետ է եւ պատրաստվում է մեզ համար Սահմանադրություն գրել, ինչպես նաեւ մատ է թափ տալիս ՍԴ անդամների վրա: Ռուսները կասեն՝ докатились:
Դիմելով ՍԴ անդամներին Իոնիսյանն ասում է. «Հույս ունեմ, որ ՍԴ անդամները կսեղմեն իրենց մեկնված ձեռքը, лучше по доброму»:
Եւ նրա այս հայտարարությունը լսելուց հետո հարց է առաջանում՝ թե չէ ի՞նչ: Իսկապես այս ուր գլորվեց ու ընկավ Փաշինյանի կառավարությունը:
Ինչո՞վ է զբաղված հիմա Իոնիսյանը: Պարզապես նա հայաստանցիներին, ամբողջ աշխարհին, այդ թվում եւ ԵԽԽՎ հայաստանյան հարցով համազեկուցողներին ավելի ու ավելի է համոզում, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության ու ԵԽԽՎ հայտարարության մեջ ընդգծված դատավորների վաղ կենսաթոշակի կամավորության սկզբունքը հեքիաթ է, եւ որ այդ օրենք կոչվածը գրվել է միայն ու միայն ՍԴ-ն կառավարության դուստր ձեռնարկություն դարձնելու համար:
Մենք ականատես եղանք, թե ինչպես է Իոնիսյանը սպառնում ՍԴ անդամենրին: Այն Իոնիսյանը, որը վարչապետի եւ նրա գրասենյակի սիրելին է: Մնացած բոլոր խոսակցությունները եւ քննարկումներն արդեն ավելորդ են:
Դուք պարտվել եք, այն էլ ծանր պարտություն եք կրել: Որքան էլ վիճակագրական թիվ հրապարակեք դրանից իրականությունը չեք փոխի: Միայն դաժան պարտություն կրած կառավարությունը մարտի կնետւի Իոնիսյանին եւ Սաֆարյանին:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ