Նիկոլ Փաշինյանի հուժկու պատասխանը ԵԽԽՎ-ին
Հունվարի վերջին օրը շատերի համար անսպասելի ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները հանդես եկան պաշտոնական հայտարարությամբ՝ ՀՀ կառավարությանը հորդորելով զերծ մնալ ՍԴ-ի վրա ճնշումներ գործադրելուց:
ԵԽԽՎ-ն, փաստորեն շատ պարզ, մատչելի լեզվով հասկացրեց, որ անհանգստացած են այն լարմամբ, որ կա վարչապետի աշխատակազմի եւ ՍԴ նախագահության միջեւ: Ավելին, նրանք կոչ արեցին քարուքանդ չանել զսպումների ու հակակշիռների կենսական դեր ունեցող մեխանիզմները:
Կարճ ասած, ԵԽԽՎ-ն ՀՀ կառավարությանը շատ հստակ կոչ արեց ձեռնպահ մնալ դատական համակարգի, մասնավորապես Սահմանադրական դատարանի վրա ճնշումներ գործադրելուց:
Բնականաբար, ՀՀ քաղաքացիները սպասում էին, թե ինչպես է այս կոչին, հայտարարությանն արձագանքելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իհարկե, ծանոթանալով ԵԽԽՎ-ում Հայաստանի ներկայացուցչի, ԱԺ իմքայլական պատգամավորների տարօրինակ հայտարարություններին, կարելի էր կռահել, թե ինչպիսին է լինելու կառավարության ղեկավարի արձագանքը, բայց այնուամենայնիվ կարեւոր էր լսել, կարդալ նրա խոսքը:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, բայց յուրահատուկ ոճով:
Փետրվարի մեկի վաղ առավոտյան նա գրեց. «Երկար տարիներ Հայաստանը ջանքեր էր գործադրում իր բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու համար, բայց այս ուղղությամբ իրական զարգացումներ մեկնարկեցին միայն 2018 թվականի հեղափոխությունից հետո:
Աշխարհի քարտեզի խորխորատներում թաքնված փոքր, աննկատ երկիրը անսպասելիորեն հույսով լցվեց դեպի ապագան, որը արտասովոր կերպով պայծառ է թվում»: Կից նա կցեց «Ֆորբսում» Հայաստանի մասին պատմող սովորական հոդվածը:
Համաձայնեք այստեղ ԵԽԽՎ հայաստանյան հարցերով համազեկուցողների հայտարարության վերաբերյալ ոչինչ չկար:
Այս գրառումից մեկուկես ժամ անց վարչապետը գրեց. «Առատ ձյունը մեծացնում է բարենպաստ տնտեսական տարվա մեր սպասումները: 2020-ը բերքառատ տարի է լինելու եւ ոչ միայն գյուղատնտեսական իմաստով:)»:
Կրկին ոչ մի խոսք ԵԽԽՎ հայտարարության մասին:
Ցերեկվա ժամը երկուսի մոտ Փաշինյանը ՀՀ հպարտ քաղաքացիներին տեղեկացրեց. «2019 թվականի ընթացքում Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4.9 միլիոն գործարք»:
Թե ինչ է շահելու այս ամենից ՀՀ շարքային քաղաքացին դժվար է ասել, թե ինչ է տալու այս ամենը Հայաստանին, երբ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ օգտվում են օտարերկրյա բանկերի քարտերից, դժվար է ասել, բայց փաստ է, որ սա եւս ԵԽԽՎ-ին ուղղված պատասխան չէր:
16:24-ին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, թե քննարկել են կանխիկ շրջանառության կրճատման հնարավորությունները:
Իհարկե, այս թեման եւս որեւէ կապ չունի ԵԽԽՎ-ի խիստ կարեւոր հայտարարության հետ:
Երկու ժամ անց Փաշինյանը կրկին վիճակագրական տվյալներ ներկայացրեց. «Կենտրոնական բանկը հունվարի 31-ին իրականացրել է եւս 17.8 միլիոն դոլարի գնում՝ արտարժույթի շուկայից: Հունվարի գնումների ծավալը այսպիսով, դարձավ 37.8 միլիոն դոլար»:
Դժվար է ասել, թե այս ամենն ինչ կապ ունի ՍԴ-ի շուրջ առաջացած լարվածության եւ ԵԽԽՎ հայտարարության հետ, բայց ունենք այն, ինչ ունենք:
Երեկոյան Փաշինյանն արդեն ընտանեկան միջավայրում էր, իսկ կիրակի որեւէ գրառում չարեց:
Ահա հենց այս գրառումներով էլ Փաշինյանը հուժկու պատասխան տվեց ԵԽԽՎ հայտարարությանը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ