Չինաստանում 5 ՀՀ քաղաքացու «Ուրալ» ավիաընկերությունը թույլ չի տվել օգտվել չվերթից. News.am
Չինաստանում Հայաստանի հինգ քաղաքացիներ հայտնվել են դժվար իրավիճակում։ News.am-ի հետ զրույցում նրանցից Լիանա Ստեփանյանը պատմել է, որ փետրվարի 2-ի առավոտյան «Ուրալ» ավիաընկերության U6 764 չվերթով Չինաստանի Սիան քաղաքի օդանավակայանից պետք է մեկնեին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաք, սակայն օդանավակայանում իրենց հայտնել են, որ միայն ՌԴ քաղաքացիները կարող են մեկնել այդ չվերթով։
«Ասացին կոնկրետ պատճառ չկա, պաշտոնական փաստաթուղթ չկա, հրաման են ստացել, որ չթողնեն: Միայն հայեր չէին, Բելառուսից, Ղազախստանից էլ կային նաեւ: Խոսեցինք «Ուրալի» ներկայացուցչի հետ, ասացին` ոչինչ չենք կարող անել, որովհետեւ դա ՌԴ որոշումն է։ Դեսպանատուն զանգեցինք, իրավիճակը ներկայացրինք, խնդրեցինք օգնել, սակայն ոչ մի օգնություն չտրամադրեցին»,-պատմեց նա՝ ավելացնելով, որ այս պահին գնում են Գուանչժոու, նոր տոմս են գնել։
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ դեպքի մանրամասները ճշտվում են։
Այսօր ավելի վաղ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Չինաստանի Ուհան քաղաքում (կորոնավիրուսի կենտրոնն է) գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան:
Հիշեցնենք, որ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 304-ի: Ինչ վերաբերում է վարակվածներին, ապա ըստ Չինաստանի ազգային առողջապահական հանձնաժողովի տվյալների՝ նրանց թիվը հասել է 14,380-ի: Մինչդեռ Հոնկոնգի համալսարանի գիտական թիմի ուսումնասիկրության արդյունքները վկայում են, որ միայն համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքում վարակակիրները 75,815-ն են:
Վարակը տարածվել է աշխարհի ավելի քան քսան երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Շվեդրիայում, Ճապոնիայում:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ