Երևանի հ. 195 ավագ դպրոցում հերոսներին նվիրված ցուցատախտակից հեռացրել են Արցախի 3 հերոսների նկարները
Երևանի հ. 195 ավագ դպրոցում Արցախի հերոսներին նվիրված ցուցատախտակից հեռացրել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Մանվել Գրիգորյանի նկարները:
Tert.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը չհերքեց, որ ցուցատախտակից նկարները հեռացվել են: Ըստ նրա՝ դրանք հանվել են վերանորոգելու նպատակով:
«Ճիշտն ասած չգիտեմ, թե կոնկրետ, որ հերոսների նկարներն են հեռացրել, ինձ ասեցին, որ այնտեղ մի քանի հատ նկարներ կան, որոնք փչացել են և պետք է հանենք, վերանորոգենք, ես էլ ասեցի՝ դե որ փչացել է՝ հանենք, փոխենք: Ինձ չեն ասել ում նկարներ են, թույլտվություն են խնդրել՝ թույլատրել եմ: Միտումնավոր ոչինչ չկա, եթե հերոս է՝ հերոս, եթե ոչ՝ ոչ»:
Անդրադառնալով հարցին՝ հետևողական է լինելու, որպեսզի վերանորոգման աշխատանքից հետո նկարները կրկին ցուցանակին փակցվեն՝ Անահիտ Պողոսյանն ասաց. «Հետևողական լինելը, ո՞րն է: Էնպիսի հարցեր եք տալիս, որ ես ստիպված եմ տեսնելու՝ ինչ նկարներ է, ինչի համար է, ես այդքան չեմ խորացել»:
Անահիտ Պողոսյանը վստահեցրեց՝ պատմությունը խմբագրելու խնդիր դրված չի եղել: «Կրկնեմ՝ տնտեսավարն ասել է, որ փչացած են, վերանորոգելու խնդիր կա»,-եզրափակեց նա:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ