Փաշինյանն ընդհանրապես չգիտի՝ ինչ է զենքը, զենքի բնութագիրը, նա չգիտի՝ ինչպես ենք կռվել, 80-ականների զենքի էջը հնարավոր չէ փակել. Ն․ Տեր-Գրիգորյանց
1980-ականների զենքի էջը հնարավոր չէ փակել, նման հայտարություններին լուրջ չեմ վերաբերում․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած հայտարարությանն առ այն, որ ՀՀ Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կա՛մ 2019 թվականի արտադրության է, կա՛մ չօգտագործված:
«Եթե մեր զինանոցում կան խորհրդային արտադրության զենքեր, և դրանք մինչև հիմա օգտագործվում են, նշանակում է այդ էջը երբեք հնարավոր չէ փակել: Այդ ամենը Ռուսաստանից են գնում: Ամբողջ աշխարհում Կալաշնիկովի ինքնաձիգը, ինչպես Կալաշնիկով կար, այնպես էլ մնացել է: Այդ զենքի համար փամփուշտներ են արտադրում, և այդ արտադրությունն այդպես էլ մնում է: Ռուսաստանում հիմնական տանկը Տ-72-ն է, այն հի՞ն է»,-ընդգծեց նա:
Գեներալ-լեյտենանտի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն 80-ականների զենքի մասին խոսելիս ամոթալի էջ ասելով, ցույց է տալիս, որ զենքից, դրա բնութագրից, արտադրությունից ոչինչ չի հասկանում:
«Ի՞նչ ամոթալի էջ, ո՞ր էջն է ամոթալի: Իսկ ինչո՞վ ենք մենք կռվել, ինչո՞վ ենք հաղթել: Այնպիսի զենքեր, ինչպիսիք ռուսներն ունեն, ոչ ոք աշխարհում չունի: Եթե մենք չունենայինք այդ հրթիռները, արկերը, ուղղաթիռները, հակատանկային արկերը, ձեռքի նռնականետները, այդ հին զենքերը, ինչպե՞ս մենք կհաղթեինք թշնամուն, որը նույնիսկ մեզնից ժամանակակից զենքեր ուներ և թուրքերի հետ միասնական էր: Գիտեք ինչ կա, Փաշինյանը պարբերաբար այնպիսի մտքեր է ասում, որ … չմեկնաբանեմ, ես չեմ կարող մեկնաբանել դրանք: Եթե նա երկու անգամ չգնի այդ տանկերի արկերը, նա առանց զենք կմնա: Եվ ի՞նչ, նա սկսելու է ձեռքերով և լեզվո՞վ խոսել: Ինչո՞վ է քո տանկը կրակելու, եթե դու փակել ես այդ էջն ու այլևս չես գնում»,-ասաց գեներալը:
Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ ժամանակակից սպառազինություն ձեռքբերելուց էլ պետք է հստակ վերլուծություններ անել:
«Այլ հարց է, եթե հնի բազայի վրա մենք սկսում ենք գնել ավելի ժամանակակից զինամթերք: Հայաստանում ձեռքբերված ինքնաթիռները մի փոքր թռիչք կատարեն այս կողմ, խախտում են Նախիջևանի սահմանը, մի փոքր այն կողմ` Վրաստանինը և այլն: Մինչև վերջ օդ չեն կարող բարձրանալ, որովհետև տարածքի չափը թույլ չի տալիս: Մեր տարածքում օդային կռիվներ մղելը շատ դժվար է, որովհետև ամեն տեղ օտար երկրների սահմաններ են: Պետք է գործել ըստ փոխկապակցվածության: Դիտե՛ք Պուտինի ելույթները, Անվտանգության խորհրդի ժամանակ նա անընդհատ ասում է` «Մենք պետք է մեծացնենք ժամանակակից սպառազինությունը մինչև 60%: Նոր հրթիռներ, նոր ռոբոտներ: Բայց դրանք արվում են հնի հիման վրա»,-ասաց գեներալ՝ հավելելով՝ զերծ է մնում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը առավել կոշտ պատասխանելուց:
Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ կարևորում է ժամանակակից սպառազինության ձեռքբերումը, բայց դա չի նշանակում, որ տարիների ձեռքբերումները պետք է անտեսել: Նրա խոսքով՝ նախկին զենքերից ու զինամթերքից, որն օգտագործվել է բանակում, չի հրաժարվում ոչ մի երկիր, դրանք կատարելագործվում ու ավելի ժամանակակից են դառնում` ըստ տնտեսական հնարավորությունների, դրանից հետո միայն գնում են ավելի ժամանակակից զենքեր:
«Ես չգիտեմ այնտեղ Փաշինյանը ինչ է գնել, ստացե՞լ է C-300, C-400 ԶՀՀ-ներ, թե՞ ոչ, ստացել է նոր համակարգեր, թե ոչ: Ամեն ինչ փակ է: Նա մտածում է, որ երեք ինքնաթիռ է գնել, իսկ մնացածը կարևոր չէ: Օրինակ՝ Կալաշնիկովը ինչպես կար, այդպես էլ մնացել է, մի փոքր ծալելու ձևն է փոխվել, բայց ինքնաձիգը մնում է ինքնաձիգ: Նա ընդհանրապես չգիտի էլ, թե ինչ է զենքը, նա չգիտի այդ զենքի բնութագիրը, նա չգիտի, թե ինչպես է դա եղել, և ինչպես են կռվել: Ինչի՞ համար խոսել, եթե չգիտես` ինչ ես խոսում: Տանկերը, հակատանկային միջոցները նետելո՞ւ է: Իսկ ի՞նչ նոր հակատանկային միջոցներ ունի»,-մանրամասնեց գեներալը:
Անդրադառնալով Փաշինյանի նախկինում ասածներին՝ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց.« Անցյալ անգամ, երբ նրան հարցրին ռուսական ռազմաբազայի մասին, նա ասաց, որ բազան պաշտպանում է Հայաստանին: Ճիշտ չի ասել, բազան ես եմ ստեղծել, այնտեղ մեզ մոտ լրիվ այլ բան է գրված: Այնտեղ գրված է, որ բազան ստեղծված է նրա համար, որպեսզի պաշտպանի Ռուսաստանին և Հայաստանին` ԱՊՀ-ի սահմաններում` ՀՀ զինված ուժերի հետ համագործակցությամբ: Իսկ ինքն ասում է՝ միայն հայերին է պաշտպանում: Դու սկզբից փաստաթուղթը կարդա»,-ասաց Արցախյան պատերազմի հերոսը:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ