ԵԽԽՎ-ի հայտարարությունը սթափության կոչ էր ՀՀ իշխանությանը, պետությունը կանգնած է կործանման շեմին. Լուսինե Սահակյան
ԵԽԽՎ համազեկուցողների մեկնաբանությունը սթափության կոչ էր ՀՀ իշխանություններին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց հայտարարության մեջ նշել են, թե անհանգստացած են Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ Վարչապետի աշխատակազմի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև լարվածության բարձր մակարդակից։
«Շատերս վաղուց ասում ենք, որ սթափվելու ժամանակն է: Հայաստանում մարդու իրավունքների խախտման այնպիսի աննախադեպ իրավիճակ է, որ վաղուց էր պետք, որ այդ խոսքն ասվեր: Ես կարծում եմ, որ միգուցե այդ կառույցներին սպասում էին՝ կարծելով, որ իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ իշխանություններն այդ սխալները թույլ են տալիս, բայց կանգառի ժամանակը կգա, բայց հակառակ պատկերը տեսան»,-ասաց Սահակյանը:
Նա կարևորեց, որ ԵԽԽՎ մեկնաբանությունում խոսվում է վարչապետի աշխատակազմի և ՍԴ նախագահի միջև լարվածության երկարատևությունից. «Սրանից հասկանալի է դառնում, որ այս ուսումնասիրությունները բավական երկար են տևել, և այժմ արդեն այն պահն էր, երբ նրանք սթափության կոչ են անում»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով, սակայն, իշխանության կողմից սթափվելուն ուղղված գործողություններ չեն նկատվում: «Ակնհայտ սկսել են արդեն խոսել նրանից, որ բնականաբար չեն կատարելու այս պահանջները և որևէ կերպ չեն էլ աթափվելու, հիմա արդեն արդարացումներ են փնտրում՝ ինչպես չկատարել պահանջները»,-ասաց Սահակյանը՝ ընդգծելով, թե այժմ սթափվելու հերթը ՀՀ քաղաքացունն ու հասարակությանն է:
«Որևէ հույս չկա, որ իշխանությունները սթափվելու են. նույնիսկ այն ժամանակը, որը տրված էր իշխանություններին, նրանք չօգտագործեցին: Սա, իհարկե հանգեցնելու է նրան, որ խնդիր է լինելու երկրի համար: Վերջին հաշվով, եթե իշխանություններին ձեռնտու չէ լսելն ու սթափվելը, պետք է սթափվի հասարակությունը, ՀՀ քաղաքացին: Յուրաքանչյուրն իր տեղում պետք է ամեն ինչ անի, որ դադարեցնենք այս գործընթացը. մենք այժմ կանգնած ենք պետության կործանման շեմին, որովհետև այստեղ խնդիրը միայն իշխանութուններինը չէ, մեր պետությանն է»:
Սահակյանն անդրադարձավ նաև ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու օրենքին ԵԽԽՎ համազեկուցողների մեկնաբանությանը՝ Սահակյանն ասաց.
«Իրենք կամավորության սկզբունքն են կարևորել: Բնականաբար, պետք է լինի կամավորության սկզբունքով, բայց դա մենք չենք տեսնում: Շատ հստակ է այժմ, որ դա չի տեսել նաև դրսում, նրանք հակառակն են տեսել, ինչի մասին էլ բարձրաձայնում են: Իսկ մենք տեսնում ենք գործողությունների հաջորդականություն, որով տարբեր ճնշումների ազդեցության տակ ՍԴ դատավորներին պարտադրվում է ընդունել վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկը»,-ասաց նա՝ ընդգծելով նաև, որ ինքը՝ որպես այս երկրի քաղաքացի՝ անընդունելի է համարում այդ օերնքը, որովհետև չի հասկանում՝ ինչու պետք է քաղաքացիներն ամբողջ կյանքում վճարել մի դատավորի, որն աշխատանք չի կատարում, որը վախեցավ ու հեռացավ՝ չկատարելով այն պարտավորությունները, որոնք ՀՀ-ն դրել էր իր վրա:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ