Իշխանությունը փորձում է ամեն գնով յուրացնել ՍԴ-ի լիազորությունները. դա կլասիկ սահմանադրական կարգի տապալում է. Միհրան Պողոսյան (տեսանյութ)
Իշխանության համար ոչինչ չի փոխվել, վերջիններս ցանկանում են իրենց հնազանդ Սահմանադրական դատարան ունենալ և այդ ճանապարհին որևէ խոչընդոտի, նույնիսկ քրեական հանցագործությունների առջև կանգ չեն առնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմի անդամ Միհրան Պողոսյանը:
Անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքից չօգտվելուն, նա նշեց՝ շատ ուրախ է, որ ՍԴ դատավորները, ունենալով արժանապատվություն, հասկանալով ու գիտակցելով իրենց զբաղեցրած պաշտոնի դերն ու նշանակությունը ՀՀ ապագայի համար, այդ խայտառակ օրինագծից օգտվելու ցանկություն չցուցաբերեցին:
«Եթե մենք մեկ ամիս առաջ ունեինք իրավիճակ, որ պետական մակարդակով կաշառք էր առաջարկվում դատավորներին՝ հրաժարվելու համար ՍԴ դատավորի պարտականությունները կատարելուց, այս անգամ իշխանությունը մեկ քայլ առաջ գնաց. փորձում է օրենսդրական նախաձեռնությամբ, օրենքներով Սահմանադրությունը փոփոխել: Դրանից ավելի լավ և կլասիկ սահմանադրական կարգի տապալում քրեական իրավունքում նկարագրված չէ»,-ընդգծեց փաստաբանը:
Նա պարզաբանեց, թե ինչ է ցանկանում անել իշխանությունը. «Իշխանությունը, չհասնելով Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, իշխանությունների տարանջատման սկզբունքը վերացնելու նպատակին, ինչպես նաև ցանկանալով տոտալ վերահսկողություն ունենալ դատական իշխանության վրա, փորձում է որոշակի օրենսդրական փոփոխություններ կատարել, ինչի արդյունքում Սահմանադրությունը կփոփոխվի օրենքով»,-ասաց նա:
Ըստ Միհրան Պողոսյանի՝ իշխանության երկրորդ քայլն էլ լինելու է այն, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում փոփոխելու են նաև Սահմանադրության որոշ հոդվածներ, ինչի արդյունքում Սահմանադրական դատարանի դատավորներն այլևս դադարելու են այդպիսին լինելուց:
«Ավելի կլասիկ սահմանադրական կարգի տապալում որևէ տեղ չենք կարող հանդիպել: Սահմանադրությամբ հստակ սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորների ընտրման կարգը, նրանց գործունեության սահմանաչափերը և ժամանակահատվածը: Այս կերպ թղթով փորձում են սահմանադրական կարգ տապալել: Ես կարծում եմ՝ սա լինելու է ՀՀ-ի՝ որպես իրավական պետության ավարտի սկիզբը: Այս գործողություններում իշխանության հաջողելու պարագայում ՀՀ-ն երբևիցե ապագա չի ունենալու»,- շեշտեց Միհրան Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ