ԵԽԽՎ-ն Լեհաստանի նկատմամբ պատիժ է սահմանել երկրի Սահմանադրական դատարանի նկատմամբ առկա ճնշումների համար
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում օրերս աննախադեպ դեպք է տեղի ունեցել. Պատմության մեջ առաջին անգամ պատիժ է սահմանվել ԵՄ անդամ երկրի, տվյալ դեպքում` Լեհաստանի նկատմամբ, այն էլ ռուս պատգամավորների օգնությամբ: Այս հարցին անդրադարձել է rosbalt.ru կայքը:
Լեհաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը հիմնավորվում է իշխանության բոլոր ճյուղերի գործողություններով և Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումներով:
Եվրոպացիները կարծում են, որ Լեհաստանը չարամտորեն և երկար ժամանակ խախտում է ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները, նույնն է, թե եվրոպական արժեքների և սկզբունքների խախտումներ է թույլ տալիս, ինչը անհամատեղելի ԵՄ անդամակցության հետ:
Եվրոպական հանձնաժողովը Վարշավային առաջին պաշտոնական նախազգուշացումը տվել էր Սահմանադրական դատարանի օրենքի փոփոխությունների համար, որոնք սահմանափակում էին այս օրգանի լիազորությունները: Բացի Սահմանադրական դատարանից, սահմանափակվել էր նաև դատախազությունը:
Հետաքրքիր է, որ Լեհաստանի Սահմանադրական դատարանը 2016-ին մինչև երկրի պատգամավորների կողմից արված փոփոխությունների ընդունումը դրանք արդեն իսկ անվավեր էր ճանաչել: Սակայն իշխանությունը դրան ուշադրություն չէր դարձնում: Սեյմի (խորհրդարանի) կողմից օրենքի ընդունումից հետո պատմությունը կրկնվեց: Իրավիճակին միջամտեց Եվրոպական հանձնաժողովը, բայց դա էլ լեհերի կողմից չնկատվեց: Առհասարակ Լեհաստանի իշխանությունները արհամարհեցին Սահմանադրական դատարանի և ԵՄ մարմինների բոլոր որոշումները:
Սա ԵԽԽՎ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառ դարձավ:
Վարշավայի նկատմամբ հնարավոր է գործածվի «Իրավունքի գերակայության ամրապնդման մեխանիզմը»: Այս մեխանիզմը ստեղծվել է 2014 թվականին` պայքարելու համար ԵՄ անդամ երկրներում օրենքի գերակայության հիմքերի խախտման դեմ: Այն բաղկացած է երեք մակարդակներից. եվրոպական հանձնաժողովի կողմից երկրում իրավիճակի ուսումնասիրություն, իրավիճակի բարելավման համար կարգադրություններ և վերահսկողություն: Եթե այս քայլերից հետո իրավիճակը չկարգավորվի, ԵՄ-ն կարող է ընթացակարգ սկսել երկրին ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկելու համար: Դժվար թե լեհ պաները այդպիսի ստորացման համաձայնեն և դա խոսում է այն մասին, որ Լեհաստանը հնարավոր է շուտով լքի Եվրամիությունը:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ