Ինչպե՞ս որոշենք, թե որն է ազգային անվտանգության խնդիր ստեղծում, դա մեծ քաղաքական խնդիր է
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախկին փոխնախագահ Ժիրայր Դադասյանի խոսքով` միջազգային լրատվամիջոցների հեռարձակման սահմանափակման մասին հայտարարությունը մեծ քաղաքական խնդիր է:
Նա նման դիտարկում արեց` անդրադառնալով և՛ ՀՌՀ ղեկավար Տիգրան Հակոբյանի հայտարարությանը, որ միջազգային լրատվամիջոցները ազգային անվտանգային խնդիրներ են առաջացնում, և դրան ի պատասխան՝ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան անհանգստությանը, որ խոսքը վերաբերում է նաև ռուսական հեռուստաալիքներին:
«Մեծ հաշվով դա քաղաքական խնդիր է: Եթե քաղաքական ղեկավարությունը որոշում է, որ ինքն այդ երկրի գործընկերն է, նրա հեռուստաընկերությունները հեռարձակվում են: Եթե մի քիչ է գործընկեր, կամ գործընկեր չէ, կարելի է դիտարկել, որ միայն պետք է CNN-ը հեռարձակվի»,-ասաց նա:
Նրա խոսքով` այդ քաղաքական լուրջ խնդիրը պետք է երկրի քաղաքական ղեկավարությունը լուծի, որոշի, թե ինչ վեկտոր է վերցնում: «Այս հարցում կարող էր ընդհանրապես խնդիր չլինել: Բայց եթե խնդիրներ ստեղծելու ցանկություն կա, դրանք միշտ ստեղծվում են»,- ասաց Դադասյանը:
Ըստ Tert.am-ի զրուցակցի՝ բնական է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան արձագանքը. «Այդ երկիրն իր շահերն է պաշտպանում: Եթե մենք էլ նրանց փոխարեն լինեինք, կարծում եմ, նույն կերպ կարձագանքեինք»:
Նա նշեց, որ իր` ՀՌԱՀ-ի փոխնախագահ լինելու ժամանակ, երկրի քաղաքական վեկտորը շատ հստակ էր. Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները եղել են խիստ գործընկերային: «Ենթադրում եմ, որ նույն սկզբունքը պահպանվել է բոլոր օղակներում՝ առանց խախտումների: Եթե հիմա ներսում ինչ-որ բան է փոխվել, ես տեղյակ չեմ»,- նշեց նա:
ՀՌԱՀ նախկին փոխնախագահի խոսքով` այստեղ խնդիրը մինչև վերջ ազնիվ մնալու մասին է. «Եթե մենք որոշել ենք փոխել մեր վեկտորը՝ այն ամերիկյան դարձնել, պետք է լինենք ամերիկյան վեկտորով: Բայց եթե մի քիչ նրանից է, մի քիչ նրանից, ապա անհասկանալի ենք դառնում գործընկերներիս համար: Դա է պատճառը, որ Ռուսաստանի դեսպանատան կողմից առաջացել է նման ռեակցիա,- ասաց նա` նշելով, որ լավ կլիներ, որ մեր քաղաքական իշխանությունն իր քայլերով հստակ ու հասկանալի լինի,- եթե խաղը գնար հասկանալի հունով, եթե հստակեցված լիներ հարաբերությունների շրջանակը, ապա նման խնդիր չէր լինի»:
Նախկինում, Ժիրայր Դադասյանի խոսքով, մենք, հասկանալով, թե ինչ ռազմաքաղաքական դաշինքում ենք գտնվում, ավելի հստակ քաղաքականություն էինք վարում: «Այդ գիծը պահվում էր, և այդ մասին ազնվորեն խոստովանվում: Դա չէր խանգարում մեզ նաև եվրաինտեգրման գործընթացներում»,- ասաց նա:
Տեսականորեն, ըստ Ժիրայր Դադասյանի, իհարկե լրատվամիջոցները կարող են ազգային անվտանգային խնդիր առաջացնել: «Դա կարող է լինել: Բայց կրկնեմ, խնդիրն այստեղ հասկանալի լինելու և ընդունված կանոնները պահելու մեջ է: Պետք է հասկանանք, թե ինչ ենք անում: Չի կարող լինել, որ այս մեկը վտանգավոր է, իսկ մյուսը, օրինակ՝ «Ազատություն» ռ/կ-ը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից, անվտանգ է: Ինչպե՞ս պետք է մենք դա որոշենք, ի՞նչ չափանիշով պետք է հասկանաք, թե որն է ազգային անվտանգության խնդիր առաջացնում, որը` ոչ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունն արձագանքել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի կողմից «Համառորեն առաջ քաշվող այն դիրքորոշմանը, ըստ որի՝ հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա` այդ թվում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը»:
«Տ. Ռ. Հակոբյանի մեկնաբանությունից զարմանքով տեղեկացանք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը համակարծիք է նման մոտեցման հետ:
Կցանկանայինք հիշեցնել, որ դեսպանի և Հակոբյանի միակ և բավականին շուտ կայացած զրույցի ընթացքում առանց օտարերկրյա հեռարձակողների «նվազագույն սոցիալական փաթեթ» ստեղծելու նրա մտադրություններն ընդամենն ընդունվել են ի գիտություն:
Միևնույն ժամանակ, դիվանագիտական առաքելության ղեկավարի կողմից նշվել է ռուսական հեռուստաալիքների մշտական դիտողներ հանդիսացող ՀՀ բազմաթիվ քաղաքացիների շահերի հետ հաշվի նստելու անհրաժեշտությունը:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ