Ողջ գիշեր Փաշինյանը հինգ րոպեն մեկ ռեժիմով SMS-ներով «հախուռն» «ռմբակոծել» է իր թիմակիցներին
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե «Իմ քայլը» Նիկոլ Փաշինյանի` Կապանից արձակած հրովարտակի` ընդդեմ Հրայր Թովմասյան, «անհամաչափ» գրչային հարված. լսել է Ստեփանավանում, երբ «էլիտան» մասնակցում էր Սուրեն Պապիկյանի հորեղբոր հոգեհանգստի արարողությանը:
«Էլիտան» ահավոր ընկրկել, զարմացած միմյանց են նայել` «էլի ի՞նչ է հորինել»՝ մտածել են: Ողջ գիշեր Փաշինյանը հինգ րոպեն մեկ ռեժիմով SMS-ներով «հախուռն» «ռմբակոծել» է իր թիմակիցներին` ով ինչ պիտի ասի, ինչ խոսի «չարիք» դարձած Թովմասյանի եւ նրա «գրիչի» մասին: «Ամենասեւ» գործը բաժին է հասել Ալեն Սիմոնյանին. նա համաժամանակյա պետք է «ցուցմունք» տար եւ Թովմասյանի, եւ, հատկապես, Վանեցյանի «մասով»:
Իսկ ընդհանուր հաշվով թիրախը եղել են «Հրապարակ» թերթն ու նրա խմբագիրը. Նիկոլը սիրում է վրեժի «տեսարաններ»: Ի դեպ, թիմում ոմանք (Արարատ Միրզոյան, Տիգրան Ավինյան) շատ վաղուց իրենց հեռու են պահում Նիկոլից. սկսել են ոչ միայն կապեր հաստատել ընդդիմադիրների հետ, այլեւ որեւէ կերպ չմասնակցել-չարձագանքել Նիկոլի «հախուռն, տարերային» «զամաշկեքին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ