Ապացույցները գտնվում են պարոն Փաշինյանի ֆեյսբուքյան էջում․ Հրայր Թովմասյանի պաշտպանն ԱԱԾ հաղորդում ներկայացրեց
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հանցագործության մասին ԱԱԾ հաղորդում ներկայացրեց։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ հաղորդումը վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին եւ ելույթներին, որոնցում, ըստ պաշտպանի, կան հանցագործություն պարունակող հատկանիշներ։
«Բարձրագույն իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, իրենց բոլոր հայտարարություններով եւ գործողություններով փորձում են ազատվել Հրայր Թովմասյանից։ Այդ առումով փորձում են յուրացնել ՍԴ-ի լիազորությունները։ Գնահատելով Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված հայտարարությունները, ինձ համար ակնհայտ էր, որ առկա են առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող գործողություններ ու կոչեր, մասնավորապես, պաշտոնական դիրքի չարաշահման եւ պաշտոնական դիրքի անցման հետ կապված, ինչպես նաեւ Սահմանադրական կարգի հիմունքներին եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների առերեւույթ հատկանիշներ, ինչի կապակցությամբ ես հաղորդում եմ ներկայացրել ԱԱԾ։ Այդ հայտարարությունների նպատակն էր ամեն կերպ ձերբազատվել ոչ հաճո դատական իշխանությունից»,- ասաց Պողոսյանը։
Հարցին՝ արդյոք ինքն ունի՞ ապացույցներ նման հայտարարություններ անելու համար, պաշտպանն ասաց․ «Ապացույցները գտնվում են պարոն Փաշինյանի ֆեյսբուքյան էջում եւ հրապարակային ելույթներում։ Հույս ունեմ, որ ԱԱԾ-ում կան եւ շարունակում են գործել իրական սպաներ, որոնք, մի կողմ դնելով քաղաքական նախասիրությունները, հենց պետությանը սպառնացող վտանգի դեպքում կիրականացնեն օբյեկտիվ քննություն»։
Միհրան Պողոսյանն ասաց, որ ՍԴ-ի մասին Սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածով սահմանված երաշխիքով նույնիսկ քրեական հետապնդման տակ գտնվող դատավորի վերաբերյալ գործը պետք է քննվի ծայրահեղ գաղտնիության պայմաններում․ «Այս արգելքը ՀՔԾ-ն հաղթահարել է, իբր ապացույցները եւ տեղեկատվությունը տրամադրվել է Հանրային հեռուսատընկերության լրագրողին։ Եվ պատրաստված ռեպորտաժն էլ ֆեյսբուքյան իր էջում տարածում է ՀՀ վարչապետը, մեզ ոչինչ չի մնում, քան արձանագրել եւ հաստատված համարել այն փաստը, որ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ-ի նկատմամբ իրականացվում է քաղաքական եւ անձնական հետապնդում։ Այս ամենը խոսում է մի բանի մասին, որ սա մի ամբողջ շղթա է, ի դեմս՝ ՀՔԾ-ի, Հանրային հեռուստաընկերության եւ վարչապետի»։
Պաշտպանն ասաց՝ բացառում է, որ այլ մարմին տրամադրած լինի, քանի որ միայն ՀՔԾ-ն է տիրապետում նման տեղեկատվության․ «Ստանալուց հետո արդեն կճշգրտենք մեր գործողությունները՝ ՀՔԾ-ին պատասխանատվության կանչել, թե լրագրողին։ Քրեական դատավարության հատկանիշներ կան, քանի որ խախտվել են Քրեական օրենսգրքով կարգավորվող հարաբերությունները եւ նախաքննության գաղտնիությունը»։
Նշենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական խումբը գրեթե կեսգիշերին շտապ հայտարարություն է տարածել, որում երկրի գլխավոր հեռուստաալիքին մեղադրել է քննության նյութերի տարածման եւ դրանց միտումնավոր լուսաբանման, ինչպես նաեւ անմեղության կանխավարկածի կոպիտ խախտման մեջ: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, դատապարտելով հարկատուների միջոցների հաշվին գոյություն ունեցող, ըստ էության, պետական հեռտուստաալիքի միակողմանի քարոզչական լրատվական քաղաքականությունը, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից պահանջել է «անհապաղ կանխել նրա անտանելի տեղեկատվական քաղաքականությունը»: «Մեդիա պաշտպանը» դիմել է նաեւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ