Վրաստանի նախագահն աջակցություն չի հայտնել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով կատարած այցի ընթացքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խուսափել է պատասխանել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հարցին: Այս մասին տեղեկացնում է eurointegration.com կայքը:
Ելույթի ու շփման համար Զուրաբիշվիլիին տրամադրվել էր 60 րոպե ժամանակ, սովորաբար արտասահմանցի առաջնորդներն այդ ժամանակի մեծ մասը թողնում են հարցուպատասխանի համար: Սակայն Զուրաբիշվիլին խոսել է 50 րոպե և շատ քիչ ժամանակ է տրամադրել հարցուպատասխանին: Միակ հարցին, որը վերաբերում էր Վրաստանի նկատմամբ ագրեսիայի համար Ռուսաստանին պատժելուն, նա այդպես էլ չի պատասխանել:
Ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Ալեքսեյ Գոնչարենկոն խնդրել է Զուրաբիշվիլիին բացատրել` արդյոք պաշտոնական Թբիլիսին կաջակցի՞ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը, քանի որ այդ հարցը ներկայում քննարկվում է Եվրոպայի խորհրդում:
Վրաստանի առաջնորդը խուսափել է առարկայական մեկնաբանություններ տալ հարցի շուրջ` նշելով միայն, որ Ռուսաստանի համար ավելի հեշտ կլինի «պատժամիջոցների հին, մոնիթորինգային մեխանիզմի» առկայության դեպքում խուսափել այդ պատժամիջոցներից:
«Ռուսաստանը, իրոք, չի կատարում իր պարտավորությունները: Խնդիրն այստեղ այն է, որ ինչքան մեծ է պետությունը, այդքան քիչ է նրա նկատմամբ ուշադրությունը մոնիթորինգային ընթացակարգերի ժամանակ»,-ասել է Վրաստանի նախագահը:
Նշվում է նաև, որ հունվարի 27-ին Վրաստանի արտգործնախարար և ներկայում Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի ղեկավար Դավիդ Զալկալիանին, ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, նույնպես խուսափել էր խոսել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ