«Խաղն ավարտված է». Թրամփը Բոլթոնի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել՝ մերկացնելով նախկին խորհրդականի «սուտը»
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան էջում հրապարակել է ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի մասնակցությամբ տեսանյութ, որում վերջինս Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև տեղի ունեցած աղմկահարույց հեռախոսազանգը «ջերմ և սրտանց» է բնորոշում:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, այս ամենը կարևոր է այն տեսանկյունից, որ Բոլթոնի հրատարակվելիք գիրքը սպառնում է է՛լ ավելի բարդացնել ԱՄՆ Կոնգրեսում Թրամփի պաշտոնանկության հարցով սկսված գործընթացը:
Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ իր հուշագրություններում Թրամփի նախկին խորհրդականը պնդում է, որ ԱՄՆ նախագահն Ուկրաինային տրամադրվելիք ֆինանսական օգնությունն ուղղակիորեն կապում է իր քաղաքական մրցակից Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթերի դեմ հետաքննության վերսկսման հետ (Ուկրաինայում Բայդենի և նրա որդու դեմ քննության վերսկսումը բացասաբար կանդրադառնար այս տարվա նախագահական ընտրություններին մասնակցել պատրաստվող Բայդենի վարկանիշի վրա, ինչը ձեռնտու է Թրամփին-Tert.am):
Մինչդեռ Թրամփի հրապարակած տեսանյութում այն ժամանակ դեռ պաշտոնավարող Բայդենն «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայության հետ զրույցում ասում է, որ «Թրամփը և նրա վարչակազմը կոռուպցիայի հետ կապ չունեն», և որ նրա հեռախոսազանգը նորընտիր Զելենսկիի հետ «ջերմ ու սրտանց» է եղել:
«Խաղն ավարտված է»,-տեսանյութին կից գրել է Թրամփը՝ ակնարկելով, որ Բոլթոնի նախկին հայտարարությունները բացառապես չեն համընկնում նրա հուշագրությունների հետ:
Թրամփի կարծիքով՝ Բոլթոնի հեղինակած գիրքը, որի դիմաց նա երկու միլիոն դոլար է ստացել, «զզվելի է և ոչ ճշմարիտ»:
Աղբյուրը հավելում է, որ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհուրդը չի կարող թույլ տալ գրքի հրատարակումը, քանի որ այն խիստ գաղտնի տեղեկություններ է պարունակում և չի կարող հրատարակվել ներկայիս բովանդակությամբ:
GAME OVER! pic.twitter.com/yvMa6bPqfy
— Donald J. Trump (@realDonaldTrump) January 29, 2020
Մինչդեռ Սենատի դեմոկրատ անդամները պահանջում են հարցաքննության կանչել նախկին պաշտոնյային՝ իր գրքում Ուկրաինայի վերաբերյալ հատվածների մասով հարցաքննելու համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախորդ տարի քվեարկել էր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ նրան մեղավոր ճանաչելով լիազորությունների չարաշահման և Կոնգրեսի աշխատանքի խոչընդոտման հարցերում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ