Համանախագահները Մնացականյանի հետ բավական կոշտ խոսակցություն են ունեցել՝ կապված Փաշինյանի ձևակերպումների հետ
«168 ժամ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կապանի ասուլիսի ժամանակ Արցախի բանակցային գործընթացների վերաբերյալ հնչեցրած մոտեցումներն ու մամուլից մեջբերումները բավական լուրջ մտահոգություններ են առաջացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների շրջանում։
Նրանք այդ քայլն ընկալել են որպես Փաշինյանի կողմից հերթական ինքնագործունեության դրսեւորման փորձ, ինչը միանշանակ հակասում է ՄԽ շրջանակներում առկա գաղափարախոսությանը։ Հունվարի 29-ին Ժնեւում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շեֆերի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ համանախագահները Մնացականյանի հետ բավական կոշտ խոսակցություն են ունեցել՝ կապված Փաշինյանի արցախյան ձեւակերպումների հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ