Գործի բազմակողմանի քննության, հանրայնացման սկզբունքների խախտումը հատել է թույլատրելիի սահմանը. Հրայր Թովմասյանի պաշտպան
ՍԴ նախագահի մասին Հանրայինի ռեպորտաժը քրգործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման եւ անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«ՀՐԱՏԱՊ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի հայտարարությունը՝
Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում այսօր եթեր է հեռարձակվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժ, որը հանրությանը ոչ հավաստի տվյալների, քրեական գործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման եւ անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է։
Զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ նման կոպիտ խախտումները կրկնակի դատապարտելի են, երբ տեղի են ունենում հարկատուների միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության կողմից, որն իր ակնհայտ քաղաքական պատվեր հանդիսացող ռեպորտաժը պատրաստելիս նույնիսկ նպատակահամար չի համարել ներկայացնել պաշտպանական կողմի դիրքորոշումը:
Ավելին, պարզ չէ, թե ինչ իրավական ընթացակարգի շրջանակներում է Հանրային հեռուստաընկերությանը հասու դարձել նշված «տեղեկատվությունը», երբ սույն քրեական գործով ներկայացված մեղադրանքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունը երբեւէ հանդես չի եկել որեւէ հրապարակային պարզաբանմամբ։
Հաշվի առնելով, որ սույն քրեական գործի շրջանակներում նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության եւ գործի բազմակողմանի քննության ու հանրայնացման սկզբունքների խախտումն այլեւս հատել է թույլատրելիի սահմանը՝ առաջիկա օրերին մեր փաստաբանական թիմը կձեռնարկի գործողություններ՝ պաշտպանության կողմի խախտված իրավունքների վերականգման եւ նշված իրավախախտումները կատարած անձանց շրջանակի բացահայտման եւ հրապարակման ուղղությամբ:
Հ.Գ. Ըստ ամենայնի, ոմանք սխալ են ընկալել զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնելու մասին Սահմանադրական դատարանի նախագահի երեկվա հարցազրույցում արված դիտարկումը»:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ