Մայրը երեխաների հետ 34 օր գոյատևել է ջունգլիներում և փրկվել հնդկացիների շնորհիվ (լուսանկարներ)
Պերուական ջունգլիներում գտել են մոլորված կնոջ և երեխաների, ովքեր 34 օր սնվել են հատապտուղներով և մրգերով: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:
Դեկտեմբերին 40-ամյա կինը և իր երեք երեխաները` 10,12 և 14 տարեկան հյուրընկալվել էին Կոլումբիայի հեռավոր շրջաններից մեկում` Պերուի սահմանի հարևանությամբ: Նրանք գնացել էին հանդիպելու երեխաների հորը, բայց մոլորվել էին Ամազոնի վտակ Պուտումայո գետի մոտակայքում գտնվող ջունգլիներում:
Նրանց անհետացման մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 19-ին: Մեկ ամսվա ընթացքում կինն ու երեխաները ջունգլիով քայլելով հատել են Էկվադորի սահմանն ու հայտնվել Պերուում: Ճանապարհին նրանք վայրի հատապտուղներ, մրգեր ու սերմեր են հավաքել ու կերել:
Տանջված ընտանիքին կարողացել են գտնել Սեկոյա ցեղի հնդկացիները: 34-օր ջունգլիներում գտնվելուց հետո կինն ու երեխաները տանջվում էին սովից ու ծարավից, նրանց մարմինները ծածկված են եղել միջատների խայթոցների հետքերով:
«Եթե մեզ մոտ ամեն 30 րոպե ջուր չէր լինում, մենք թուլությունից ընկնում էինք: Անընդհատ ստիպված էինք լինում կանգնել, աղջիկներն այլևս չէին կարողանում քայլել»,-պատմել է կինը:
Հնդկացիները կնոջ ու երեխաների մասին տեղեկացրել են պերուացի զինվորականներին, վերջիններս կապնվել են իրենց կոլումբիացի գործընկերների հետ: Դրանից հետո նրանց ետևից նավ է ուղարկվել և նրանք տեղափոխվել են Կոլումբիայի Պուերտո-Լեգիսամո քաղաք: Այնտեղ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել, նրանք ստուգումներ են անցել և ապաքինվում են:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ