Լիբանանում հայտարարել են, որ երբեք չեն աջակցի իսրայելա-պաղեստինյան հակամարտության՝ ԱՄՆ-ի «դարի գործարքին»
Լիբանանի նախագահի խորհրդական Ամալ Աբուզեյդը հայտարարել է, որ Լիբանանը վճռականորեն դեմ է պաղեստինյան փախստականներին իրենց ժամանած երկրներում հպատակագրման ուղղորդող իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ ԱՄՆ-ի «դարի գործարքին» և չի փոխի իր դիրքորոշումը անգամ տնտեսական և ֆինանսական ճնշումների պարագայում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Լիբանանում սեփական 4 միլիոն բնակչության հետ համատեղ ապրում են 600 000 պաղեստինցի և 1,5 միլիոն սիրիացի փախստականներ: Պաղեստինցիները հատուկ կարգավիճակ ունեն և ապրում են փախստականների համար կառուցված ճամբարներում, որոնք ժամանակի ընթացքում վերածվել են խիտ բնակեցված քաղաքային թաղամասերի` փռված ողջ Լիբանանի տարածքում:
«Մենք արդեն գոյատևման սահմանին ենք այն բանից հետո, երբ Լիբանանը 30 տարի խորտակվում էր պարտքերի մեջ, որը մեզ բերեց ամենածանր ֆինանսական, տնտեսական և հասարակական ճգնաժամին: Սա միջազգային խաղ է, որը երկրին բերել է հետևյալ վերջնագրին. կա՛մ համաձայնություն հպատակագրմանը, կա՛մ էլ օգնություն և պարտքերի ներում չի լինի»,-գրել է Աբուզեյդը Twitter-ի իր էջում:
Նա նաև ընդգծել է . «Լիբանանը, ինչպես և առաջ, դեմ է «դարի գործարքին» և հերթական անգամ հայտարարում է, որ չի աջակցում Լիբանանի և նրա շահերի հաշվին իրականացվող ոչ մի միջազգային խաղի և դավադրության, ինչպիսին էլ լինի այս դիրքորոշման գինը»:
«Հավատարիմ ենք մնում մեր օրինական իրավունքին` պաշտպանել մեր հայրենիքի ինքնիշխանությունն ու մեր Սահմանադրության հիմքերը, որտեղ պարզ գրված է՝ ոչ մի հպատակագրում և բաժանում: Մենք թույլ չենք տա կասկածելի նախաձեռնությունների առաջխաղացման համար Լիբանանը դարձնել թույլ օղակ»,-հայտարարել է Լիբանանի նախագահի խորհրդականը:
Աբուզեյդը նշել է, որ ԱՄՆ-ի նախաձեռնությունը, որը նրանք անվանել են Մերձավոր Արևելքում խաղաղության ծրագիր, ավելի շուտ հանդիսանում է «աշխարհը քանդելու ծրագիր» և բացասական կազդի նաև Լիբանանի ինքնիշխանության և ժողովրդագրության վրա, որովհետև դրա հիմքում ընկած է պաղեստինցի փախստականների` հարևան երկրներում հպատակագրման հին գաղափարը:
Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Հրապարակված քարտեզով Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք են հանդիսանում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ