«Դուք չէիք եկել իմ տանը ինչ-որ բան փնտրելու. կամ դուք եք հիմար, կամ ինձ եք հիմարի տեղ դրել». ՍԴ նախագահ
Կարծում եմ՝ ոչինչ էլ չէին փնտրում իմ բնակարանում: Այս մասին 168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով իր բնակարանի խուզարկությանը:
«Ես իրավաբան եմ եւ գիտեմ, որ խուզարկությունը կատարվում է թարմ հետքերով: Երբ դուք փնտրում եք հանցագործության հետքեր, որոնք 6-10 տարվա վերագրելի ինչ-որ բան ունեն, երբ դուք ինձ քրեական հետապնդման ենթարկելու մասին զգուշացրել եք արդեն 7-8 ամիս առաջ, քրգործ եք հարուցել դրանից մեկ ամիս առաջ, եւ հիմա ինչ-որ փաստաթուղթ եք փնտրում, ուրեմն կամ դուք եք հիմար, կամ ինձ եք հիմարի տեղ դրել: Իրերն իրենց անունով կոչենք, դուք չէիք եկել իմ տանը ինչ-որ բան փնտրելու: Եկել էիք ճնշելու, իմ անձնական, կենցաղ մտնելու: Ես նույնիսկ տանը հյուր ունեի, որ իմ տանն էր մնում, հորեղբոր թոռը, ինքն էլ ուրախ, զվարթ էր: Կամ մտածեցին, որ պալատներում եմ ապրում, ուզեցին նկարել, ինչ-որ տեղեր ուղարկել: գուցե մի օր «Քաղցած չէին սպասում» հաղորդում գա նկարելու, բոլորը կտեսնեն:
Եթե իրենց նպատակն ինձ վախեցնելն էր, ապա ոչ միայն ինձ չեք վախեցրել, այլ իմ դուստրերը իրավաբաններ են, նրանք էլ ուրախ, զվարթ էին»:
Դիտարկմանը, որ Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ որախ կլիներ ձեզ տեսնել երկրի ղեկավարի պաշտոնում, Հրայր Թովմասյանն ասաց. «Ես ՍԴ նախագահն եմ, սիրում եմ իմ աշխատանքը, գոհ եմ իմ աշխատանքից: Կարծում եմ՝ այս պահին անում եմ առավելագույնը եւ ես ուրիշ ոչ մի բանի մասին չեմ մտածում: Չկա իմ պլաններում քաղաքականությամբ զբաղվելու ինչ-որ բան»


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ