Փորձ է արվում լռեցնել այլախոհներին․«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ
«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության հայտարարությունը
«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է «ՎԵՏՈ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին և մի շարք անդամներին, ինչպես նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ոստիկանություն բերման ենթարկելը և այդ ընթացքում դրսևորած վարքագիծը։
Իրավական պետությունում ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է լինի հիմնավորված, համաչափ կատարված արարքին եւ ոչ խտրական՝ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված բոլոր երաշխիքների պահպանմամբ:
Մինչ այս պահը ՀՀ ոստիկանությունը պատշաճորեն չի հիմնավորել, թե որքանով են պահպանվել օրենսդրությամբ ամրագրված երաշխիքները`այդ թվում` բերման ենթարկելու համար հիմք հանդիսացած հանգամանքների մասին որևէ համոզիչ հիմնավորում չի ներկայացրել։
Այսօրվա իրադարձությունների վերաբերյալ պատշաճ հիմնավորման բացակայությունը, վկայելու է ոստիկանության կողմից ոչ միայն հակաիրավական գործողությունների իրականացման մասին, այլ նաեւ լինելու է ապացույց առ այն, որ այդ գործողություններով փորձ է կատարվում լռեցնել այլախոհներին եւ իշխանության քաղաքական ընդդիմախոսներին։
Այս համատեքստում ցանկանում ենք նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ պետական պաշտոնյաները եւ հանրային ծառայողները պետք է զսպվածություն դրսեւորեն՝ ամեն կերպ խոսափելով հայտարարություններից, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ քրեական հետապնդում իրականացնելիս։ Այս առումով` Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի հայտարարությունը բերման ենթարկելը «հանրային պահանջով» տեղի ունենալու մասին ոչ միայն զսպվածության պահանջի խախտում է, այլ խոսում է այսօր տեղի ունեցած իրադարձությունների քաղաքական կոնտեքստի մասին։Հրավիրում ենք համապատասխան միջազգային կազմակերպությունների և կառույցների ուշադրությունը վերը նշված իրադարձությունների և այդ ընթացքում թույլ տրված մարդու իրավունքների խախտումների վրա:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ