Հունվարի 26-ը Առանց ինտերնետի միջազգային օրն է
Ինչպես հայտնի է, տոների շարքում կա այնպիսի տոն, ինչպիսին է Ինտերնետի օրը, սակայն պետք չէ շրջանցել եւս մեկ օր, թեեւ այն բավական յուրօրինակ է՝ Առանց ինտերնետի միջազգային օրը (International Internet-Free Day), գրում է Calend-ը։
Այն համաշխարհային ինտերնետ-հանրության կողմից ամեն տարի նշվում է հունվարի վերջին կիրակի օրը։ Այս տոնի գլխավոր նպատակը մարդկանց համակարգիչներից եւ գլոբալ ցանցից թեկուզ մեկ օրով շեղելն է, որպեսզի այդ օրը բացառապես «իրական» կյանքում ապրեն, «կենդանի» շփվեն մարդկանց հետ։
Այս տոնի պատմությունը սկսվում է 2000 թվականից, իսկ դրա հիմնադրման նախաձեռնությունը, որոշ տվյալներով, Սոցիալական հայտնագործությունների բրիտանական ինստիտուտն է, այլ տվյալներով բրիտանական հասարակական առցանց DoBe.org ծրագիրը։ Միակ բանը, որ հաստատ հայտնի է, դա այն է, որ Առանց ինտերնետի միջազգային օրվա նախաձեռնողները հենց ակտիվ, առաջադեմ ինտերնետ-օգտատերերն են եղել։ Իհարկե, այն ժամանակներից շատ բան է փոխվել ցանցում։ Ակնհայտ է, որ նախկինում ինտերնետ-օգտատերերն ավելի քիչ են եղել եւ նրանց հեշտ է եղել «պոկել Համաշխարհային սարդոստայնից», որպեսզի պարզապես շփվեն ընկերների հետ։ Այսպես, տասը տարվա ընթացքում ինտերնետից օգտվողների թիվը մեծացել է որոշ տվյալներով 5 անգամ՝ մինչեւ 3 միլիարդ մարդ, իսկ ինտերնետն ինքը հաստատուն մտել է տարբեր երկրների բնակիչների մեծամասնության կյանք՝ ներթափանցելով բոլոր ոլորտներ։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ