«Գնացեք, որտեղ ուզում եք բողոքեք». Սպաները բողոքում են դասընթացից դուրս թողնելու համար
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալասարանի մոտ այսօր` հունվարի 25-ին, մի քանի սպաներ բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով վերականգնել իրենց որակավորման դասընթացներին: NEWS.am-ի խմբագրություն ահազանգած սպաներից մեկն ասաց, որ իրենք ընդունվել են որակավորման դասընթացների, սակայն դասերից 4 օր անց իրենց տեղեկացրել են, որ չեն կարող մասնակցել դասերին:
«Մենք ընդունվել ենք, հետո դուրս են թողել, այսինքն` դասերին նստելուց 4 օր հետո, երբ որ մենք մեր ընտանիքները օրինակ Արցախից տեղափոխել ենք այստեղ եւ տուն ենք վարձել, քանի որ 6 ամիս, պետքա մնայինք, ասեցին, որ դուրս ենք մնացել: Այսինքն կրկնակի քննություններ պետք է տայինք, որին սպաների մի մասը չի համաձայնվել, բողոքել են, ինչի պատճառով 17 հոգուն էլ հեռացրել են որակավորման դասընթացից: Ռազմական համալասարանի պետը մեզ ասեց գնացեք, բողոքեք, որտեղ ուզում եք: Երեկ ու էսօր տարբեր պաշտոնատար անձինք են եկել, մենք ցանկանում էինք փոխնախարար Բալայանի հետ զրուցեինք, որ մեզ սպառիչ պատասխան տար, եւ մենք էլ ներկայացնեինք իրավիճակը, որ եթե հնարավոր լիներ, վերականգնեին մեզ»,- ասաց նա:
Սպայի խոսքով` այսօր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է իրենց հետ խոսել, նույնիսկ ռազմական ոստիկանությունից են իրենցով հետաքրրքվել:
«Արծրուն Հովհաննիսյանը մեզ ասաց, որ պաշտպանության նախարարը որոշում է կայացրել ու որոշումն այլեւս չի փոխի: Մենք էլ արդեն էդ համոզելուց հետո մնացինք 3 հոգով, որոշեցինք լրատվամիջոցի դիմել, որ մեր խնդիրը բարձրաձայնվի»,-ասաց նա:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ չի մեկնաբանում այս իրավիճակը, երբ նախարարի որոշումը կլինի, պաշտոնապես կմեկնաբանի:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ