Ռուսական շրջանակները արդեն գտել են որոշ գործիչների, որոնց վրա «խաղադրույք» են կատարել
«Իրատես» թերթը գրում է.
«Հայաստանի ղեկավարի ընտրության հարցում միշտ կարեւոր է եղել Ռուսաստանի դիրքորոշումը։ Նիկոլ Փաշինյանի դեպքում դա չեղավ, ավելին, փորձագիտական շրջանակներից հակառակ տեսակետն է մշտապես հնչում։ Նա ընդունված չէ Հյուսիսում։ «Իրատեսը» ավելի վաղ, իր աղբյուրներին հղում կատարելով, գրել էր, որ ռուսական շրջանակները շոշափում են Հայաստանի քաղաքական դաշտը եւ արդեն գտել են որոշ գործիչների, որոնց վրա «խաղադրույք» են կատարել։
Արեւմուտքի հետ առավել ասոցացվող Նիկոլ Փաշինյանը հենց կառավարման առաջին իսկ ամիսներից սկսած հանդիպեց նաեւ ԵՄ-ի, ու ԱՄՆ-ի մերժողականությանը։ Իր մեծ հիասթափության մասին փաստեց նույնիսկ ինքը` Նիկոլ Փաշինյանը, մտաբերենք, թե միայն այն, որ ԵՄ-ի «աջակցությունն» ինչպես հեգնեց Փաշինյանը՝ ծեր Եվրոպայի հայտնի օդանավակայանում Հայաստանի օլիգարխներից որեւէ մեկին թափ տալու եւ «դժբախտի» գրպաններում «ռեկետ» իրականացնելու իր ունակության մասին ակամա խոստովանությամբ։
Մեր աղբյուրի պնդմամբ, Արեւմուտքն էլ արդեն Փաշինյանին այլընտրանք է փնտրում։ Այդ մասին նույնիսկ նրանց դիվանագետներն են ակնարկել։ Իսկ որ Հայաստանում ԱՄՆ-ի «ամենատես աչքերը» շատ բան են փոխանցել համապատասխան կառույցներին, կասկածից վեր է։
Եթե երկու բեւեռների շահերը համընկան ու Նիկոլ Փաշինյանին փոխարինողի դերում նույն անձին տեսան... բավական ծանր օրեր են սպասում Փաշինյանին։ ՈՒ այստեղ պետք չէ ասել՝ իսկ Հայաստանի ժողովու՞րդը։ Հիշենք, թե Նիկոլ Փաշինյանին ինչ ասաց Սերժ Սարգսյանը. «Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու»։ Պարզվեց՝ ուներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ